04:47 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (162)
97 0 0

Հայաստանը հիմա ավելի անկեղծ է իր ԵԱՏՄ գործընկերների հետ։ Թվային տվյալների հիման վրա նման եզրակացություն է անում ՊԵԿ պաշտոնյան։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանը սկսել է ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար վճարել։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

Նա ասաց, որ Հայաստանն ավանդաբար ԵԱՏՄ միասնական բյուջեից 1.22% գումար է ստացել։ Ընդ որում` անդամակցության առաջին իսկ օրվանից մեր երկիրն ավելի քիչ գումար է վճարել ու ավելի մեծ գումար ստացել։ 2019թ.-ին ևս իրավիճակը նույնն է մնացել, բայց վճարված ու ստացած գումարների տարբերությունն էապես կրճատվել է։

Սա, Ներսիսյանի բնորոշմամբ, Հայաստանի ազնիվ գործըկերային վերաբերմունքի արդյունքն է։

«2018թ.-ի կեսերից ու 2019թ-ին ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին գնալով ավելացել է։ Սա վկայում է մեր ուժեղացված վարչարարության ու ԵԱՏՄ գործընկերների հանդեպ մեր ազնիվ գործընկերային վերաբերմունքի մասին»,- ասաց նա։

Փաշինյանն ու Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցերը

Նշենք, որ ՊԵԿ պաշտոնական տվյալներով` Հայաստանը 2019թ.-ին ԵԱՏՄ միասնական բյուջե մուտք է արել 63 421 000 դրամ, այնտեղից ստացել 75 369 000 դրամ։

Վերադառնում ենք «սովե՞տ», թե՞ ԵԱՏՄ, կամ ինչու Հայաստանում ոսկու շուկաներին չեն վստահում

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծվել է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (162)

Ըստ թեմայի

Հայ և ռուս դիվանագետները գործում են միասնական ճակատում. Կոպիրկին
Էներգիան տնտեսելու համար ՀՀ կառավարությունն ուզում է արգելել շիկացման լամպերի գնումը
Պատգամավորները դեմ էին, բայց կողմ քվեարկեցին. արգելված վայրերում ծխողները կտուգանվեն
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», բյուջե, փող, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ