00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատուհանները հանել են, շենքը փլվել է». ոչ միայն ամրացնել, այլև ջերմացնել ու ներկել

© Sputnik / Aram NersesyanЗдание школы села Навур Тавушской области с высоты птичьего полета
Здание школы села Навур Тавушской области с высоты птичьего полета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպական միությունը մի քանի տասնյակ հազար եվրոյի աջակցություն է առաջարկում Հայաստանին։ Կառավարությունը դեմ չէ. տներում տաք կլինի, էներգետիկ ծախսերը կնվազեն, Սևանը կմաքրվի, ԵՄ–ն էլ ավելի մոտիկ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացեց ԵՄ-ի հետ միանգամից 3 համաձայնագիր կնքելու առաջարկները։ Դրանց բովանդակությունը գործադրի անդամներին ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Առաջինն «Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համաձայնագիրն է, որով նախատեսված է 22 մլն եվրո Սևանա լճի մաքրման, 3.7 մլն եվրո` էներգաարդյունավետության օրենսդրական բազայի մշակումն իրականացնելու համար։

Երկրորդ համաձայնագիրը կոչվում է «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով», արժեքը` 10.1 մլն եվրո։

Ветряная электростанция Арац у города Каджаран - Sputnik Արմենիա
Գրոմիկոն փակագծեր է բացում. ինչու է միասնական էներգաշուկան կարևոր ԵԱՏՄ–ի համար

«Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն և ձևավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսվարողների բիզնեսի զարգացմանը»,– ասաց Գրիգորյանը։

Համաձայնագրով նախատեսվում է աջակցել նաև աշխատանքային միգրանտների բիզնես նախաձեռնություններին։ Ինչպես նշեց փոխվարչապետը, Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների բիզնես նախաձեռնությունները կգրանտավորվեն 3.5 մլն եվրո ընդհանուր ծավալով։

Երրորդ համաձայնագիրը վերաբերում է ՍԵՊԱ–ին։ Դրա ընդհանուր արժեքը 23 մլն եվրո է, որի մեջ ներառված են ՀՀ կառավարությանը ռազմավարական բնույթի խորհրդատվության տրամադրում, ՀՀ պետական հաստատությունների ինստիտուցիոնալ, տեխնիկական և կադրային կարողությունների բարձրացում` Թվինինգ ծրագրերի, ԵՄ բարձրաստիճան խորհրդականների և երիտասարդ փորձագետների ծրագրերի միջոցով։

Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է

Ծրագրի շրջանակներում, ինչպես նշեց Մհեր Գրիգորյանը, նախատեսվում է նաև ԵՄ տների կառուցում, որոնք կլինեն բազմաֆունկցիոնալ հանգույցներ և կծառայեն Հայաստանի քաղաքացիների և ԵՄ-ի միջև ուղիղ կապի հաստատմանը` տրամադրելով մշակութային միջոցառումների, բանավեճերի, անհատական հանդիպումների, վերապատրաստման դասընթացների համար տարածք։ Նախնական ծրագրով նախատեսված է այս տները կառուցել Երևանում ու Գյումրիում։

ՀՀ վարչապետը սակայն հետաքրքրվեց, թե ինչ է ենթադրում 17 մլն եվրո ֆինանսավորում ենթադրող էներգախնայողության ծրագիրը։

«Քաղաքացիներին առաջարկվելու են էներգախնայողության նպատակով վարկեր, որոնց տոկոսը կլինի 0։ Ըստ փորձագիտական գնահատականների, նորոգման ամեն մի ճիշտ կանոն պահպանելը, կամ ենթադրենք լամպետը փոխելը, 20-30 տոկոսով նվազեցնում է ընտանիքի էներգետիկ ծախսերը»,– ասաց Գրիգորյանը։

Президент Франции Эммануэль Макрон на XVII саммите Франкофонии (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահը ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Փաշինյանն էլ առաջարկեց շենքերի արտաքին վերանորոգման կոմպոնենտն իրականացնելիս հաճելին համատեղել օգտակարի հետ և օգտագործել, որպեսզի Հայաստանի բնակավայրերն ավելի գունեղ դառնան։

«Հիմա մենք հնարավորությո՞ւն ունենք 2020թ–ը հայտարարելու էներգախնայողության տարի»,– հարցրեց վարչապետը։

«Վստահ եմ, որ այո՛,»– հաստատեց Գրիգորյանը։

Ավտոներկրողների հույսը Ղազախստանն է. ինչ կանի ՀՀ կառավարությունը նրանց փրկելու համար

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին էներգախնայողությունից զատ հետաքրքրում է նաև վերանորոգման ենթակա շենքերի ամրությունը։

«2-3 նման դեպք ենք ունեցել, երբ ուզել են դպրոցների պատուհանները փոխել, պատուհանները հանել են, շենքը փլվել է։ Շենքի ամբողջ ամրությունը պատուհաններն են պահել»,– ասաց նա` կարևորելով ծրագրերի իրականացման ընթացքում դիտարկել նաև շինության ամրությունը։

Վարչապետը համաձայնեց. «Չի կարելի գումար ծախսել այն շենքի վրա, որը 2 տարվա կյանք ունի»։

Շուրջ կես ժամ տևած քննարկումներից հետո կառավարությունը հաստատեց ԵՄ երեք համաձայնագրերը։ Դրանք առաջիկայում կներկայացվեն ԱԺ հաստատմանը։

Լրահոս
0