17:58 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
7901

ԲՀԿ առաջնորդը տնտեսական զարգացման իր ծրագիրն ունի, նա կարծում է, որ կառավարության ծրագրով առաջ գնալ հնարավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայաստանի տնտեսական զարգացման վերջին ցուցանիշներն անգամ Գագիկ Ծառուկյանի կարծիքը չեն փոխել՝ կառավարության ներկայացրած ծրագրով տնտեսական զարգացում չի կարող լինել։

Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես ոչ թե Հարվարդ եմ ավարտել, այլ տնտեսության մեջ եմ զարգացրել իմ փորձը։ Ես տիրապետում եմ տնտեսությանը։ Մեզ հարկավոր է առողջացման ծրագիր՝ փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, երիտասարդ ընտանիքների», - ասաց նա։

Ծառուկյանն առաջարկեց նախ վերադարձնել սկսնակ գործարարների այն ունեցվածքը, որն այսօր բանկերում գրավի տակ է։

«Այսօր գալիս է գարունը, տեսեք՝ գյուղատնտեսության մեջ ոչ սերմ կա, ոչ մեխանիզացիա կա, ոչ  վառելիք կա, ինչով պետք է մարդիկ զարգանան։ Ինչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը»,- ասաց գործարար պատգամավորը։

Նա նաև հիշեցրեց, որ տնտեսական հեղափոխության մեկնարկն ազդարարելու պահին ՀՀ-ում 1.5 մլն վարկառու կար, 1 տարի անց դրանց թիվը ոչ միայն չի նվազել, այլև հասել է 1.6 մլն-ի։

Տնտեսության աճ են կանխատեսում, բայց արդյունաբերությունը նորից հետ է ընկնում. Մարգարյան

«Մարդն այսօր մտածում է՝ մութը երբ կընկնի ու երազում, որ էլ լույսը չբացվի, որ չգան ունեցվածքը տանեն, տունը տանեմ, հողը տանեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության հրապարակած տնտեսական ցուցանիշներին, Ծառուկյանը չի բացառում, որ աճ կա, բայց այն, իր համոզմամբ , չի ազդել մարդու կենցաղի, մտածողության, ապրելակերպի վրա։

Ըստ թեմայի

«Արտառոց ոչինչ չենք տեսնում». Տոնոյանը` Ծառուկյանի ընկերություններում ստուգումների մասին
ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը
թեգերը:
վարկ, գյուղացի, տնտեսություն, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ