06:30 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Ընթացիկ տարում Պետեկամուտների կոմիտեն զբաղվելու է մանր ձեռնարկատերերով, որոնք հարկերը շրջանցելու խորամանկ ուղիներ են գտել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանում 2019 թվականի ընթացքում հարկատուների նշանակալի աճ է գրանցվել։ Անցած տարվա դեկտեմբերի տվյալներով` հարկման բազան ապահովող աշխատատեղերի քանակը կազմել է 625 հազար, ինչը 88 հազարով ավելին է, քան 2018թ.–ի դեկտեմբերին։ Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Աճ է գրանցվել մանրածախ առևտուրի, հանրային սննդի, մեծածախ առևտուրի, սննդային արդյունաբերությանը և ծառայությունների ոլորտում։

2019 թվականին տպվել է 457 միլիոն հսկիչ–դրամարկղային կտրոն, 2018թ.–ի 326 միլիոնի փոխարեն։ Ավելացել է նաև հաշիվ–ապրանքագրերի թիվը. եթե 2018-ին դրանք 3.7 միլիոն էին, ապա 2019–ին այդ ցուցանիշը հասել է 4.1 միլիոնի։ Հարկային շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 6.1 տրիլիոն դրամ (մոտ 12.7 միլիարդ դոլար)։

2020 թվականին ՊԵԿ–ի համար թիրախային ուղղություն են լինելու մանր ձեռնարկատերերը, որոնք հաճախ խորամանկության են դիմում. փակում են ձեռնարկությունը, հենց որ դրա շրջանառությունը գերազանցում է օրենքով սահմանված 24 միլիոն դրամը, հետո նոր ձեռնարկություն են բացում` նպատակ ունենալով շարունակել գործունեությունը նույն կարգավիճակով։

Արագածոտնում 500 նոր աշխատատեղ կբացվի. որ ոլորտներն են հետաքրքրում ներդրողներին

Փաստացի տնտեսվարող սուբյեկտը նույնն է, բայց պաշտոնապես գործում է այլ ընկերության կարգավիճակում։

Այս խորամանկություններն արվում են հարկերից խուսափելու համար։ Արտոնությունների համակարգը գործում է այն հարկատուների համար, ում շրջանառությունը 24 միլիոն դրամը չի գերազանցում։

Գործ կա, աշխատո՞ղ չկա. 4000 աշխատատեղ թափուր է մնում

2019թ.–ին եղել են նաև չգրանցված աշխատատեղերի և աշխատողների բացահայտումներ։ Ստուգումների շրջանակներում բացահայտվել է մոտ 1500 չգրանցված աշխատող։

Ըստ թեմայի

ՊԵԿ-ի պարգևավճարները Հաշվեքննիչ պալատի խոշորացույցի տակ են
Զգուշացում. ՀԴՄ-ների անսարքության համար ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում
Գրիգորյան. «ՀԴՄ սարքերի համակցումը ՊԵԿ համակարգին ծախսատար է ու ժամանակատար»
թեգերը:
հարկեր, աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ