08:36 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

ՀՀ վարչապետը կարծում է, որ համաշխարհային տնտեսական անկումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար վառելիքի էժանացումը դրական կարող է ազդել գյուղատնտեսական արտադրանքի միավոր արժեքի վրա, ինչն էլ նոր հնարավորություններ կարող է բացել հայաստանցի արտադրողների համար:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ նավթամթերքի համաշխարհային գների անկումը բացասաբար է ազդելու Ռուսաստանի տնտեսության վրա, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնալու Հայաստանի տնտեսական վիճակի վրա։

«Դա իր նեգատիվ ազդեցությունն է ունենալու մեր արտահանման պոտենցիալի և, իհարկե, տրանսֆերտների վրա»,- ասաց նա։

Բայց վառելիքի էժանացումը, վարչապետի խոսքով, դրական կարող է ազդել գյուղատնտեսական արտադրանքի միավոր արժեքի վրա, ինչն էլ, նրա համոզմամբ, նոր հնարավորություններ կարող է բացել հայաստանցի արտադրողների համար։

«Գուցե շատ ապրանքներ, որոնք ինքնարժեքի պատճառով նախկինում այդ շուկաներում մրցունակ չէին, հիմա կարող են մրցունակ դառնալ»,- ասաց Փաշինյանը։

Բժիշկն այցելել է, դուռը չեն բացել. Փաշինյանը խոսեց արտակարգ դրության անհրաժեշտության մասին

Նշենք, որ գազի համաշխարհային կորոնվիրուսի ակտիվացման հետ կապված աննախադեպ իրավիճակ էր ձևավորվել։ Գնանշումները հասել են հոգեբանորեն կարևոր սահմանի` 3 դոլար մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (British thermal unit կամ BTU) համար, ինչը համապատասխանում է 1000 խորանարդ մետրի համար 105 դոլարին։ Եվրոպայում բորսային գներն ավելի ցածր են` 95 դոլարի մակարդակում։

Ըստ թեմայի

Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում
Ինչպես են ախտահանում տրասպորտը. The Guardian–ը հրապարակել է հայ լուսանկարչի որսած կադրը
Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, նավթ

Գլխավոր թեմաներ