07:16 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (791)
272 0 0

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի ՓՄՁ-ներին խրախուսելու բաղադրիչը:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Կառավարությունը խրախուսական աջակցություն է տրամադրում այն ՓՄՁ-ների սեփականատերերին, ովքեր կորոնավիրուսի տարածմամբ ու Հայաստանում սահմանված արտակարգ դրությամբ պայմանավորված ճգնաժամի շրջանում պահել են իրենց աշխատակիցներին ու վճարել նրանց ամբողջական աշխատավարձերը՝ առանց կրճատման:

Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝  ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի ՓՄՁ-ների խրախուսմանն ուղղված բաղադրիչը:

Խրախուսում կստանան 2- 50 աշխատակից ունեցող կազմակերպությունները:

«Բացառություն ունենք բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, շահումով խաղերի ու վիճակախաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ գործունեություն ծավալող ընկերությունների համար»,- ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ յուրաքանչյուր 5 աշխատակցից մեկի աշխատավարձը պետությունը կվերադարձնի գործատուին՝ որպես դրամաշնորհ: Իսկ մինչև 5 աշխատակից ունեցող ՓՄՁ-ների աջակցությունը կհաշվարկվի հետևյալ բանաձևով՝ աշխատակիցների աշխատավարձի գումարային չափը կբաժանվի աշխատակիցների թվի վրա:

Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի ՓՄՁ-ներին ուղղված բաղադրիչը:

Պետությունը կաջակցի միայն պարտաճանաչ ՓՄՁ-ներին

«Սրանով մենք նաև մեր շնորհակալությունը կհայտնենք այն գործատուներին, ովքեր ի հեճուկս այս դժվարին ժամանակների, խուճապի չեն մատնվել և սոցիալական պատասխանատվություն են ցուցաբերել»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում, այս աջակցությունը գործատուները կստանան այն բանից հետո, երբ իրենց աշխատակիցներին կվճարեն մարտ ամսվա աշխատավարձերը, և ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում կհաստատվի, որ աշխատողների թիվն ու աշխատավարձերի չափը չի տարբերվում փետրվար ամսվա տվյալներից:

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները

Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է։ ՄԱրտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (791)

Ըստ թեմայի

3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
Արդեն 50 բուժաշխատող է վերապատրաստվել, որոնք կփոխարինեն գործողներին. Թորոսյան
Եվս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար
թեգերը:
Արտակարգ դրություն, ՀՀ կառավարություն, աշխատանք, աշխատատեղ, գործազուրկներ, գործարար, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ