22:05 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Այս պահին բիզնեսը ժամանակավոր դժվարություններ ունի։ Բայց ավելի վատ էլ է եղել՝ 92-93 թվականներին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան․ Մինչ շարքային ՀՀ քաղաքացիները արտակարգ դրության պատճառով նստած են տանը, գործարարները մտածում են, թե ինչպես են վճարումներ անելու չգնվող ապրանքների համար։  

Շատ դեպքերում ապրանքի մատակարարման պայմանագիրն արդեն կա, իսկ դրանց վճարման գումարը` դեռ ոչ։ Օրինակ՝ գործարանը սուպերմարկետին հարյուր բանկա կոմպոտ է մատակարարել, բայց ապրանքը դեռ չի վաճառվել։ Ուստի սուպերմարկետը գործարանին առայժմ չի կարողանում վճարել։

Իսկ խնդիրն այն է, որ հարկային ծառայությունը հաշվում է այդ չստացված եկամուտը։ Կա պայմանագիր՝ կա եկամուտ։ «Այո, բայց որտե՞ղ է իմ եկամուտը։ Ախր ապրանքը դեռ չի վաճառվել»,-տրամաբանորեն պատասխանում է բիզնեսը։

«Իսկ գուցե դուք ապրանքն ապօրինի եք վաճառել, իսկ հիմա ասում եք, թե իբր չեն վճարել»,-առարկում է հարկայինը՝  նույնպես ոչ անհիմն։

Ստացվում է, որ բիզնեսը դեռ գումարը չի ստացել, բայց արդեն պետք է հարկ վճարի։ Ընդ որում՝ առաջին անգամը չէ, որ բիզնեսը բախվում է այս խնդրին։

Ռեստորատորները հուսահատվել են․ ի՞նչ պետք է անի իշխանությունը ոլորտը փրկելու համար

90-ականների սկզբին գումար ստանալն ու հարկեր հավաքելը շատ ավելի բարդ էր։ Ինչպե՞ս էին այն ժամանակ լուծում խնդիրը։ Այդ տարիներին լուծումը պարզ էր․ եթե բիզնեսը պետք է ստանար, պայմանական, հարյուր հազար ռուբլի, բայց չէր ստանում, նա այդ երևակայական եկամուտից հարկ էր վճարում(ընդունենք՝  20 հազար), և պետությունը նրանից այլևս ոչինչ չէր պահանջում։

Ճիշտ է, հետո հարկ էր մտածել, թե ինչպես բիզնեսից ստանալ մնացած 80 տոկոսը։ Այն ժամանակ դա շատ ավելի բարդ էր, քան հիմա։ Անգամ եթե գործընկերը վստահելի էր, հաճախ վճարման համար պարզապես առձեռն գումարը չէր հերիքում՝ ազգային արժույթ դեռ չկար։

«Դրա համար մենք կիրառում էինք Ֆինանսների նախարարության հարկային ստացականները, որոնք փողի փոխարեն շրջանառության մեջ էին։ Այն ժամանակ այլ կերպ անհնար էր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։

Նշենք, որ Բարխուդարյանը 1992-93թթ․-ին զբաղեցրել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը, իսկ 1993-97թթ․-ին եղել է ՀՀ Ֆինանսների նախարարը։

«Լայնորեն կիրառվում էր նաև հարկերի վերը նկարագրված ձևը, որպեսզի ձեռնարկությունները կարողանան առաջին հերթին կատարել իրենց հարկային պարտավորությունները»,-ընգծեց նա։

PR քա՞յլ, թե՞ մտահոգություն. ինչո՞ւ է վարչապետը սկսել զանգել քաղաքացիներին

Այնուամենայնիվ, այժմյան իրավիճակն անհամեմատելի է 90-ականների ձախողման հետ․ այն ժամանակ Հայաստանի ՀՆԱ-ն 60 տոկոսով կրճատվեց։ Մեծ հաշվով՝ հիմա էլ բիզնեսը կարող է հարկ վճարել դեռ չստացված գումարից, հետո սպասել դրան։ Բայց կարելի է օգտվել կառավարության աջակցությունից և այդ վճարման համար անտոկոս վարկ վերցնել, այնուհետև աստիճանաբար մուծել դա։

«Այս պահին, կարծում եմ, դա բիզնեսին օգնելու առավել արդյունավետ տարբերակն է»,-ընդգծեց Բարխուդարյանը։

Նշենք, որ կարառավությունն իբրև «հակավիրուսային» փաթեթ բիզնեսին առաջարկում է օգնել հարկերի, աշխատավարձերի, կոմունալ վճարումների, նոր սարքավորումների և արտադրական հումքի գնման համար անտոկոս վարկեր վերցնելու հարցում։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսից տուժած գործարարներին` անտոկոս վարկեր, քաղաքացներին աջակցություն կտրամադրեն
Կորոնավիրուսը հարվածեց նաև ծաղկի բիզնեսին. գործարարները ծաղիկները տարել են պանթեոն
Տուրքը չի փոփոխվել․ ցեմենտ ներմուծող գործարարներին «փրկօղակ» են նետել
թեգերը:
կորոնավիրուս, Արտակարգ դրություն, հարկեր, բիզնես, Հայաստան

Գլխավոր թեմաներ