06:29 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)
455 0 0

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նոր առաջարկություններ և գաղափարներ՝ աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ առանց տոկոսադրույքի վարկեր ստանալու համար արդեն իսկ հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ:

Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:

«Փաշինյանին զեկուցվել է, որ առաջին միջոցառման շրջանակում` տնտեսվարողներին համաֆինանսավորմամբ վարկերի տրամադրման համար ստացվում են բազմաթիվ հայտեր։ Արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Իսկ 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում( վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված` 2,5 մլն – 50մլն ՀՀ դրամ)` հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զեկուցվել է, որ ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալներն օրեցօր էապես կմեծանան:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով շարունակել ծրագրերի մշտադիտարկումը, զեկուցել ընթացքի մասին:

Չգրանցված աշխատողները կշարունակեն տուժել. ինչպե՞ս է հնարավոր նրանց աջակցել

Ներկայացվել են նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված նոր առաջարկություններ և գաղափարներ՝ աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով: Փաշինյանը հանձնարարել է մշակել միջոցառումների նոր ծրագիր և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունից ելնելով` այժմ Հայաստանում գործում են միայն պարենային խանութները, դեղատներն ու գյուղմթերքի շուկաները։ Սրճարանների, զվարճանքի վայրերի գործունեությունը դադարեցվել է առնվազն մինչև ապրիլի 13–ը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)

Ըստ թեմայի

Շուրջ 3000 մարդ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում. նրանք գրեթե չեն քնում
Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի թեման
Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ
թեգերը:
վարկ, գյուղացի, բիզնես, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ