00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բոլորը տաք են, չգիտեն, թե ինչ է սպասվում հետո». մասնագետը լուրջ վտանգներ է կանխատեսում

© Sputnik / Andranik GhazaryanСтулья закрытого летнего кафе у площади Свободы
Стулья закрытого летнего кафе у площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսումներ է ներկայացրել, թե  ինչ նոր մարտահրավերներ է «խոստանում» կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը:

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում կորոնավիրուսի հետևանքով սկսված գործազրկությունը կարող է շարունակվել մինչև հաջորդ տարի: Նման կանխատեսում Sputnik Արմենիայի հետ զրույցում արեց կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը:

Խոսքն, ըստ նրա, մասնավորապես զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների մասին է, որտեղ գործազուրկների թիվը կարող է շուրջ 200 000-ի հասնել:

Начальник управления по стабильности и развитию финансовой системы ЦБ РА Андраник Григорян - Sputnik Արմենիա
Արդեն 800 ընկերություն դիմել է կառավարության ծրագրերում ընդգրկվելու համար. ԿԲ

«2018 թ.-ի տվյալներով տուրիզմի և հյուրընկալության ոլորտում գրանցված աշխատակիցների թիվը կազմել է 140 000 մարդ: 2019թ-ին այս ոլորտը 10-15%-ով ավելացել է: Իսկ սա նշանակում է, որ այստեղ բավական լուրջ գործազրկություն է սպասվում: Հիմա բոլորը տաք են, չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում, ասենք՝ 1-2 ամիս հետո: Դա կարող է նույնիսկ ընդվզումների բերել, նույնիսկ  տարբեր տեսակի բախումների»,- ասաց Սարգսյանը:

Մասնագետի դիտարկմամբ` անգամ կորոնավիրուսի հաղթահարումից ու արտակարգ դրության վերցումից հետո այս ոլորտը չի կարողանա արագ վերականգնվել: Որոշ կանխատեսումներով դրա համար առնվազն մինչև հաջորդ տարի ժամանակ պետք կլինի:

«Քանի որ մենք այսօր ունենք փակ սահմաններ, ունենք չեղարկված  տուր փաթեթներ, առնվազն մինչև ամառ տուրիստների հոսքի չեղարկումներ, ակնհայտ է, որ աշնանը ևս տուրիզմի աշխուժացում դեռ չի նկատվի: Այդ ոլորտների այն աշխատակիցները, ովքեր այսօր փաստացի գործազուրկ են, մի ամիս հետո էլ աշխատանք չեն ունենալու, երկու-երեք ամիս հետո էլ, տարվա վերջին էլ չեն ունենալու»,- կանխատեսում է մասնագետը:

Ռեստորատորները հուսահատվել են․ ի՞նչ պետք է անի իշխանությունը ոլորտը փրկելու համար

Կարեն Սարգսյանի դիտարկմամբ` ճգնաժամից առավելապես կտուժեն մարզային հանրայի սննդի կետերը, քանի որ դրանց հաճախորդները հիմնականում զբոսաշրջիկներն են: Իսկ այս տարի տուրիստական սեզոնը, փաստորեն կավարտվի այդպես էլ չսկսված:

Դե, իսկ պետական միջոցները տնտեսական ներկա իրողությունների պայմաններում, ըստ նրա, հազիվ թե բավարարեն, որ կառավարությունը կարողանա ամեն ամիս տարբեր ծրագրերով աջակցել աշխատանքից զրկված ու տանը մնացած մարդկանց:

Банкомат - Sputnik Արմենիա
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց

Ինչ վերաբերում էտնտեսության մնացած ոլորտներին՝ արտադրությանը, ոչ պարենային արդյունաբերությանը, դրանք, Կարեն Սարգսյանի դիտարկմամբ, շատ ավելի արագ կկարողանան վերականգնվել՝ այս տարվա երրորդ- չորրորդ եռամսյակներին:

Հետևաբար, կառավարությունն առաջին հերթին պետք է փորձի աջակցել մեկ տարի հետո վերականգնվող ոլորտին՝ տուրիզմին ու հյուրընկալությանը: Ընդ որում, «աջակցություն» ասելով Սարգսյանը նկատի ունի ոչ այնքան ֆինանսականը, ինչն այսօր էլ արվում է, այլ այդ ոլորտի մասնագետների տոտալ վերապրոֆիլավորումը։

«Սպասարկման ոլորտի աշխատողների մի մասը բազային անհրաժեշտ գիտելիքներ ունի : Բայց կյանքի բերումով ընտրել է հեշտ փողերի ճանապարհը՝ սպասարկման ոլորտը՝ ժամանակ չծախսելով գիտելիքների վերաթարմացման վրա: Հիմա արդեն ժամանակն է վերանայելու ընտրած ուղղությունը, այլընտրանք ուղղակի չկա»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ ամենախոստումնալից ոլորտն այդ առումով բարձր տեխնոլոգիաներին է, որի համար փակ սահմաններ չկան, ու որի սպառումը միայն Հայաստանոով չի սահմանափակվում:

Հաջորդ ոլորտը գյուղատնտեսությունն է: Կարեն Սարգսյանը մայրաքաղաքի սրճարան-ռեստորաններում աշխատանք գտած գյուղաբնակներին խորհուրդ է տալիս վերադառնալ գյուղ:

Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը

«Ժամանակն է օգտվել ընձեռված հնարավորությունից, վերադառնալ գյուղ ու, եթե նախկինում 100 քմ էին մշակում, այս տարի 1 հա մշակեն, հատկապես, որ այդ տարածքները կան, բայց չեն մշակվել, որովհետև հավես չի եղել, որովհետև այլ գործ են ունեցել: Շատերն արդեն իսկ հասկացել են, որ սպասելն անիմաստ է ու արդեն սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ: Բայց շատ-շատերը դեռ նստած սպասում են, թե կառավարությունն ուրիշ ինչ ծրագիր կմշակի, ինչքան փող կտա՝ «յոլա գնալու» համար»,- ասաց նա:

Մեկ այլ ոլորտ էլ, ըստ նրա, շինարարության ոլորտն է, որն այսօր արդեն սկսել է աշխատել, ու ընդլայնման մեծ հնարավորություններ ունի:

Столовые украшения в павильоне на фестивале еды Утест Фест в Ереване - Sputnik Արմենիա
Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները

Բայց ամենից շատ Կարեն Սարգսյանը կարևորում է բոլոր այս մեսիջների հնարվորինս արագ փոխանցումը քաղաքացիներին ու նրանց հետ անհատական մակարդակով կրթական վիրապատրաստման ծրագրերի իրականացումը:

«Եթե այս մեսիջներն արագ տեղ չհասցվեն այդ գործազուրկների բանակին, մենք կունենանք վերարտադրվող աղքատություն: Մարդիկ էլի կսպասեն՝ էս ամիս աջակցություն տվեցին, կարող է մյուս ամիս էլ տան, դե, լավ, սպասենք, տեսնենք՝ կարող է էն մյուս ամիս էլ տան: Այդ մարդն անընդհատ սպասելու է պետության աջակցությանն ու ոչինչ չի ձեռնարկելու ինքն իրեն օգնելու համար»,- ասաց նա:

Խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար Սարգսյանն առաջարկում է կառավարությանը զարգացման տարածքային գրասենյակներն ու զբաղվածության կենտրոնները վերափոխել վերապրոֆիլավորման կենտրոնների, որտեղ մարդկանց մասնագիտական կարողություններին զուգահեռ խորհուրդ կտան՝ ինչով զբաղվել ու մասնագիտական լրացուցիչ գիտելիքներ կտան, այդ թվում՝ հեռավար եղանակով:

Ինչպես են օգնելու բիզնեսին ու հաղթահարելու ճգնաժամը. Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածմամբ ու Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունն արդեն 13 ծրագիր է ընդունել, որոնցից 7-ն ուղղված է սոցիալական տարբեր խմբերին, 6-ը` ճգնաժամից տուժած ոլորտների տնտեսվարողներին ու գյուղատնտեսույան ոլորտի զարգացմանը:

Լրահոս
0