20:31 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (827)
486 0 0

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է ապրիլյան գնաճի վերաբերյալ պաշտոնական վճակագրությունը և ներկայացրել առաջիկա սոցիալ-տնտեսական կանխատեսումները:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik, Նելլի Դանիելյան. Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020թ.-ի ապրիլի սպառողական գների վիճակագրության համաձայն` մարտին հայտարարված արտակարգ դրության հետևանքով սկսված գնաճը շարունակվել է նաև ապրիլին: Ապրիլյան գնաճը մարտի համեմատ 0.5-1.5%-ով ավելի է եղել, ընդ որում, գնաճի այդ մակարդակը պայմանավորվել է հիմնականում պարենային ապրանքների առավել բարձր գնաճով:

Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով պաշտոնական վճակագրությունը, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ եթե ընդհանուր գնաճն անցած ամիս առավելագույնը 1.5% է կազմել, ապա առաջին անհրաժեշտության ապրանքների ու մասնավորապես սննդամթերքի գներն աճել են առաջանցիկ տեմպերով:

Тадевос Аветисян
© Sputnik / Andranik Ghazaryan
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյան

«Եթե 1.5 տոկոս ընդհանուր սպառողական նվազագույն զամբյուղի գնաճ ունենք, ապա առաջին անհրաժեշտության ապրանքների գները 3-4 ավելի բարձր են»,- ասաց նա:

Այս առումով տնտեսագետը կարևորում է պետության միջամտությունը պարենային անվտանգության ապահովման հարցում, հատկապես, որ կորոնավիրուսով պայմանավորված` սպասումներն ու կանխատեսումները դրական միտում չունեն:

Համաշխարհային շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ ոչ միայն առկա է, այլ կանխատեսվում է նաև առնվազն առաջիկա մի քանի ամիսների համար: Թադևոս Ավետիսյանի համոզմամբ` այդ պրոցեսից Հայաստանը ևս զերծ չի մնա, հատկապես, որ առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ մեր երկիրը ներկրում է:

Բացի այդ, աշխարհում կորոնավիրուսի հետևանքով նաև պարենային ապրանքատեսակների ծավալների կրճատում կա՝ պայմանավորված արտաքին առևտրի ծավալների կրճատմամբ ու սանիտարահիգիենիկ նոր պահանջներով: Իսկ պարեն արտահանող շատ երկրներ իրենք են կրճատում արտահանման ծավալները՝ իրենց ներքին պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ճգնաժամի հակառակ կողմը. ո՞ւմ է հարստացնելու կորոնավիրուսը

Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ Հայաստանում առայժմ չի գրանցվել, բայց այս հարցում ևս պետությունն, ըստ նրա, «ձեռքերը ծալած չպիտի նստի»:

«Այս պահին եթե չունենք շատ բացասական հետևանքներ՝ առաջին ապրանքների թռիչքային գնաճ ու պակասուրդ շուկայում, դա դեռ չի նշանակում, որ առաջիկայում էլ այդպես պիտի լինի, որովհետև, ինչպես արդեն ասացի՝ սրա վրա ազդող մակրոգործոնները ճիշտ հակառակ միտումներն ու մարտահրավերներն են ձևավորում»,- ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ արդեն իսկ բացահայտ հայտարարվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամն առնվազն դեռ մեկ տարի կարող է շարունակվել: Իսկ այդ իրավիճակում պարենային ապրանքների դեֆիցիտն ու գները կարող են ոչ միայն աճել, այլև առկա գործազրկության ֆոնին դրանք կարող են անհասանելի դառնալ սոցիալապես խոցելի ու կարիքավոր ընտանիքների համար:

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապրակած վիճակագրության համաձայն` 2020թ. ապրիլին մարտի համեմատ կարագի գինը հայաստանյան շուկայում աճել է 2.9%-ով, բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4, բրնձինը՝ 4.2, ոլոռինը՝ 6, մակարոնեղենինը՝ 6.1%-ով։  Թանկացել են նաև շաքարավազը` 9%-ով և ձուն՝ 19.8%-ով: Ամենամեծ գնաճը գրանցվել է ձավարեղենի ոլորտում՝ միջինը՝ 13.5%: Ընդ որում` ոսպի գինն աճել է 27.3%-ով, ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով:

Նշենք նաև, որ ապրիլին մարտի համեմատ աշխարհում ու Հայաստանում նվազել են վառելիքի գները. բենզինի գինը նվազել է 17.1%-ով, դիզելային վառելիքինը` 9.2%:

Բենզինի գնի նվազումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը. ինչո՞ւ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (827)

Ըստ թեմայի

Ինչպե՞ս կանդրադառնա կորոնավիրուսը գնաճի վրա. պետական մարմինների պատասխանները
Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը
Միսը, կարագը, բրինձը, ձեթը կարող են էժանանալ. ԵԱՏՄ-ում գտել են գնաճը զսպելու ուղին
թեգերը:
Թադևոս Ավետիսյան, տնտեսություն, տնտեսագետ, գնաճ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ