21:10 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (183)
686 0 0

Ռուսաստանի Դաշնության նախագահը բացատրել է, թե ինչն է պակասում ԵԱՏՄ-ում գազի միասնական գին ունենալու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԵԱՏՄ առաջնորդների առցանց գագաթնաժողովում ասաց, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում գազի գնի միասնական բանաձևի ձևավորման համար ինտեգրման ավելի խոր մակարդակ է պետք։ Նրա խոսքով` համագործակցությունն այդ մակարդակին դեռ չի հասել։

ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագին սահմանելու գաղափարն առաջ են քաշել Երևանն ու Մինսկը։ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները կարծում են, որ միասնական սակագինը հավասար պայմաններ կստեղծի ապրանքների մրցակցության համար։

ՌԴ նախագահի խոսքով՝ միասնական սակագինը կարող է իրականություն դառնալ միասնական բյուջե և հարկման միասնական համակարգ ունեցող շուկայում։

«ԵԱՏՄ-ն դեռ չի հասել ինտեգրման այդքան խոր մակարդակի։ Մենք բոլորս լավ գիտենք դա։ Իսկ մինչ այդ գները պետք է ձևավորվեն շուկայական իրավիճակի հիման վրա` հաշվի առնելով ծախսերը, մատակարարների ներդրումները, ինչպես նաև ապահովելով արդյունահանման մեջ ներդրված կապիտալից ստացվող շահույթի հիմնավորված նորմը»,-նշեց Պուտինը։

Նա կարծում է, որ դա սովորական համաշխարհային փորձ է, և եթե Հայաստանի ու Բելառուսի գործընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա հավանաբար տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից հանել գազի վերաբերյալ կետը և հավանություն տալ դրան այսօր՝ գագաթնաժողովի ընթացքում:

«Իսկ գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը հնարավոր կլինի շարունակել ԵԱՏՄ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների նշանակած գծով»,– ասաց նա։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015թ-ի հունվարի 1-ից: Միության անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (183)

Ըստ թեմայի

Գազի գնի բարձրացման խնդիրը լուծելու հարցում Փաշինյանն ակնկալում է Պուտինի միջամտությունը
Գազի գնի հարցում շատ բան կախված է հայ–ռուսական հարաբերությունների որակից. փորձագետ
Նոր սպառնալիք. Կատարը պատրաստ է գազային պատերազմ սանձազերծել
Հայաստանի համար գազի գինը կիջնի՞. պատասխանում է Լավրովը
թեգերը:
Վլադիմիր Պուտին, գազ, Բելառուս, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ