21:39 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
20810

Ինչքանով են արդյունավետ պետության կողմից համավարակի բերած ճգնաժամը հաղթահարելու համար բիզնեսին տրվող աջակցությունները։ Տնտեսագետները մեկնաբանել են վերջին փաթեթները։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի –Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ իշխանությունը հետևում է միջազգային թրենդին, որի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով համավարակի պայմաններում բիզնեսին աջակցելու առաջարկվող փաթեթը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին հայտարարեց, որ կառավարությունը 50 մլրդ դրամի աջակցության նոր փաթեթ կհաստատի ճգնաժամից հետո ձեռնարկությունների վերականգնմանը նպաստելու համար։

Պարսյանի խոսքով` իշխանությունը ՀՆԱ–ի 5-7%–ի չափով աջակցություն է տրամադրում բիզնեսին ճգնաժամի դեմ պայքարելու համար` պարզապես գնալով միջազգային թրենդի հետևից։ Ներկա պահին Հայաստանում այդ նպատակների համար ընդամենը 2% է հատկացվել` մոտավորապես 150 մլրդ դրամ։

 «Ո՛չ դրա արդյունավետությունը, ո՛չ դրա հասցեականությունը տեսանելի չեն, դրանք պարզ չեն նաև աշխարհում, քանի որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը դեռ չի ընդհատվել, այսինքն` տնտեսությունը, բիզնեսը դեռ շարունակում են տուժել։ Որպեսզի վերացնենք հետևանքները, նախ պետք է գնահատենք` որքան է դա կազմել։ Եթե մի բանը չի ավարտվել, ինչպե՞ս ես գնահատում վնասի չափը։ Կարծում եմ` այս պահի դրությամբ կառավարությունն ուղղակի  զբաղված է պոպուլիստական քայլերով», – ասաց Պարսյանը։

Տնտեսագետը համոզված է, որ հիմա ավելի կարևոր է մտածել, թե ինչպես հաղթահարել կորոնավիրուսը, առողջ միջավայր ապահովել մարդկանց համար։ Նա հավելում է, որ բիզնեսի զարգացման մասին հնարավոր չէ խոսել կարանտինի պայմաններում։ Գործարարները նոր քայլեր չեն անի նման պայմաններում, քիչ ոլորտներ կան, որտեղ դա հնարավոր է։

Պարսյանի կարծիքով` իշխանություններն ուզում են ցույց տալ, որ որոշակի տնտեսական քայլեր են իրականացնում։ Միևնույն ժամանակ տնտեսվարողներից շատերը իրենք են դիմել օրենսդրական նախաձեռնությունների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Օրինակ` շահութահարկի վճարումը հետաձգելու առաջարկով, սակայն կառավարությունը դրան ուշադրություն չի դարձնում։

Բացի այդ, տնտեսագետը համոզված է` 50 մլրդ–ի մեծ մասն ուղղվելու է բանկային ոլորտին։

Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ

«Այսինքն` ֆինանսավորում են բանկային տոկոսադրույքները, տալիս ապահովագրական վճարներ և այլն։ Հերթական անգամ խուսափելու են տնտեսական պատասխանատվությունից, տնտեսական ռիսկերից, և այդ գումարը դարձյալ տրվելու է ոչ թե բիզնեսին, այլ բանկերին` տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար։ Ես չեմ կարծում, որ կառավարությունն ուղղակի ինչ–որ բիզնես նախաձեռնություն կսկսի, օրինակ` կհիմնի մեծ գյուղատնտեսական ֆերմա պետական-մասնավոր համագործակցությամբ», – ասաց Պարսյանը։

Իշխանությունը, օրինակ, հայտարարում է նաև գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծելու համար 2 մլրդ դրամ հատկացնելու պատրաստակամության մասին։ Սակայն պետությունը գյուղացուն պետք է ցույց տա` ինչպես է դա արվում, բացատրի մարդկանց դրա օգուտը։

Ինչ վերաբերում է բիզնեսի աջակցման նախորդ ծրագրերին, ապա, ըստ Պարսյանի, դրանք այդքան էլ արդյունավետ և հասցեական չէին։ Միջոցների մեծ մասը գնում էր այն գործարարներին, որոնք առանց այդ էլ վարկունակ էին, ուղղակի այդ վարկերն ավելի էժան դարձան։

Այդ օգնությունը չի ազդել բիզնեսի արտադրական հզորությունների վրա, շատերը գումարն օգտագործել են անձնական կարիքները հոգալու համար։ Օրինակ` ավելի քան 1000 գյուղացու վարկ են բաժանել գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե ստուգվի, թե այդ գումարներն ուր են գնացել, կպարզվի, որ շատ դեպքերում դրանք օգտագործվել են նախորդ վարկերը մարելու կամ կենցաղային հարցերը լուծելու համար։

«Բանկերի կողմից որևէ վերահսկողություն, թե ուր են գնացել այդ գումարները, չկա», – ասաց Պարսյանը։

Նրա կարծիքով` կառավարությունը պետք է հաշվարկեր, թե պետությունն ինչի կարիք է ունենալու և «պատվիրեր» արտադրանքը գյուղացուն։ Դա թույլ կտար խուսափել որոշ պարենամթերքի գերհագեցումից շուկայում և մյուսի դեֆիցիտից։ Իսկ գյուղացիներն էլ համոզված կլինեին, որ աշնանը ստիպված չեն լինի էժան գնով իրենց արտադրանքը վաճառել օլիգարխներին։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բիզնեսին աջակցելու առումով պետությանն ավելի հեշտ է օգնել ընկերություններին (ստվերից դուրս աշխատող), քանի որ հարկային մարմինները ունեն բոլոր տվյալները նրանց գործունեության և պարապուրդի մասին։

Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից

«Պետությունը հնարավորություն ունի իր ծրագրերն իրականացնել ավելի թիրախային, քան պարզապես սոցաջակցություն տրամադրելը», – ասաց Խաչատրյանը։

Նա չբացառեց, որ կլինեն նաև այնպիսիք, որոնց այդ օգնությունը չի հասնի։ Բայց միևնույն է, տնտեսվարողներին օգնություն տրամադրելն ավելի հեշտ կլինի, քան մասնավոր անձանց։

Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես են ծախսվելու միջոցները։ Գուցե խոսքը ձեռնարկությունների բաժնետիրական կապիտալում ներդրումների մասին է։ Այս միջոցը լայնորեն կիրառվել է ամբողջ աշխարհում 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի ժամանակ։

Ըստ թեմայի

Օրենք, որից դժգոհ են բոլորը. օնլայն տաքսիները Հայաստանում կարող են «մահանալ»
Բոլորս՝ երեխա ունենալու. կառավարությունը ընտանիքներին կօգնի բնակարան ձեռք բերել
Թադևոսյան. «Հարկային օրենսգիրքը պետք է ամբողջովին վերանայվի»
թեգերը:
կարանտին, Նիկոլ Փաշինյան, տնտեսագետ, տնտեսություն, բիզնես, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ