10:02 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1228)
36 0 0

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով` անում են ամեն ինչ, որպեսզի կարգապահ հարկ վճարողները հնարավորինս թեթև տանեն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել տնտեսվարողների նկատմամբ ՊԵԿ–ի վերահսկողական գործառույթների իրականացման քաղաքականությունը, ասաց, որ կարգապահ հարկ վճարողներին ամեն կերպ զերծ են պահում ավելորդ շփումներից։

«Դեռևս ապրիլ ամսին ՊԵԿ նախագահի հրամանով հարկային և մաքսային կարգապահության ու ռիսկերի կարգավորման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը միջոցառումներ է իրականացնում հարկ վճարողներին առավելագույն աջակցության ապահովման համար, իսկ հսկողությունը պետք է ուղղված լինի առավել ռիսկային ոլորտները և առավել ռիսկային հարկ վճարողները, կարգապահ հարկ վճարողներին զերծ պահելով ավելորդ շփումներից»,–ասաց նա։

Մանուկյանը հիշեցրեց, որ իրենք դեռ ապրիլին են հայտարարել, որ մինչև 1.5 միլիոն դրամ հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողների նկատմամբ հարկային պարտավորությունների գանձման որոշում չի կայացվի։

Հիշեցնենք` ՊԵԿ–ից զգուշացրել էին, որ 30-օրյա ժամկետում ծանուցման հիման վրա հարուցված վարչական վարույթները կհամարվեն դադարած։

Նշվում էր, որ այդ վարույթներով չգանձված պարտավորությունները կփոխանցվեն և կմիացվեն հաջորդ ժամանակաշրջանների պարտավորություններին և այն պահից, երբ դրանց հանրագումարը կգերազանցի 1,5 միլիոն դրամը, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Իշխանությանը վարկաբեկելու համար է»․ Քոչարյանը` ծխախոտի մաքսանենգության աղմուկի մասին

Կոմիտեն հայտնել էր նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման նկատմամբ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։ 

Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1228)

Ըստ թեմայի

ՊԵԿ–ն ագրեսիվ հարկային պլանավորման դեպք է հայտնաբերել
Առցանց հարթակում քաղաքացին զբաղվել է «ձկան յուղի» ապօրինի վաճառքով․ ՊԵԿ-ը բացահայտել է
Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման դեպքով վարույթ չի հարուցվել. ՊԵԿ-ի պարզաբանումը
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ