13:44 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
133 0 0

«Գազպրոմ Արմենիան» կարծում է, որ իրեն ավելի շատ շահույթ է պետք հին մագիստրալային խողովակների վերանորոգման համար։ Պետությունը դրա հետ համաձայն չէ, ավելին` գազային ցանցի համար 10 տարվա ներդրումային նոր ծրագիր է կազմում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի –Sputnik. Պետությունը համաձայն չէ մինչև 13,9% բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» շահույթը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Նրա խոսքով` 10% մաքուր շահույթը լիովին բավարար է, մաշված մագիստրալային խողովակները վերանորոգելու համար։

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» հայտ էր ներկայացրել գազի սակագնի բարձրացման համար, որը հանձնաժողովն ընդհանուր առմամբ ողջունում է, բայց որոշակի վերապահումներ ունի։

Թանկացումից խուսափել հնարավոր չէ. երբ սահմանին գազի գինն աճեց 150 հազար դրամից դառնալով 165 դրամ հազար խմ–ի դիմաց, սպառողների համար սակագները չբարձրացան, սակայն ակնհայտ էր, որ հավերժ այդպես շարունակվել չէր կարող։

«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ «Գազպրոմ Արմենիան» ավելի մեծ շահույթ է հայցում, քան անհրաժեշտ է», – նշեց Ուլիխանյանը։

Ընկերությունը պահանջել է ներդրումների ընթացիկ արժեքի 13,9%–ը։ Հանձնաժողովը բավարար է համարում 10% մաքուր շահույթը։

Այլ կերպ ասած, ընկերությունը շուրջ 20 մլրդ դրամ շահույթ էր հայցել, իսկ նրան առաջարկում են թողնել 16-ից մի փոքր ավելի։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

Առաջիկա 10 տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիային»  ուզում են պարտավորեցնել 235 մլրդ դրամի ներդրում անել հիմնականում Աբովյանի գազի պահեստարանի ընդլայնման, ինչպես նաև խիստ մաշված մագիստրալային խողովակների վերանորոգման համար։ ՀԾԿՀ–ի կարծիքով` նման ծավալներ «Գազպրոմ Արմենիան» կարող է իրականացնել շահույթի հաշվին, եթե հաշվի առնենք, որ տարեկան ամորտիզացիան նրա համար մոտ 9 մլրդ դրամ է սահմանվել։ Սա նշանակում է, որ ամեն տարի այդքանով պակասում է այն բազան, որից հաշվարկվում է շահութահարկը։

Բացի այդ, ընկերությանն առաջարկում են կրճատել նաև աշխատակիցների քանակը, որն այս պահին մոտ 5 800 է։ ՀԾԿՀ–ի կարծիքով` կարելի է շուրջ 400 մարդու կրճատել։ Կրճատման տակ կարող են ընկնել տեսուչները, որոնք հետևում են գազի հաշվիչների ցուցմունքներին։

Հանձնաժողովի հաստատած փոփոխությունների համաձայն` հաշվիչների տվյալների հավաքագրման համար այսօր ոչ թե 3 օր է տրվում, այլ 6, ինչը ավտոմատ նվազեցնում է ծանրաբեռնվածությունն ու թույլ տալիս դրա համար ավելի քիչ աշխատակիցներ պահել (թե այդ մարդիկ որտեղ աշխատանք կգտնեն, այլ հարց է)։

Վերջապես, կարգավորողի կարծիքով, «Գազպրոմ Արմենիան» կարող է կրճատել վերանորոգման ծախսերը։ Այսօր դրանք հաշվարկվում են 2007 թվականին հաստատված նորմատիվներով։ Սակայն հանձնաժողովը կարծում է, որ ծախսերը հնարավոր է վերանայել` հաշվի առնելով առաջիկա խոշոր ներդրումները։

«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ընկերության խողովակաշարերի ցանցը կթարմացվի, իսկ դա նշանակում է, ավելի քիչ միջոցներ պետք կլինի ընթացիկ վերանորոգման համար։ Բացի այդ, որքան խողովակները նոր են, այդքան համակարգում գազի կորուստները քիչ են»,– նշեց Ուլիխանյանը։

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Սա ապացուցվում է պրակտիկայում։ Մի քանի տարի առաջ համակարգում գազի կորուստները շուրջ 6,7% են կազմել, այսօր` 5%–ից մի փոքր ավելի։ «Գազպրոմ Արմենիան» կարողացավ դրան հասնել, երբ վերանորոգեց խիստ մաշված մագիստրալային գազատարի սահմանամերձ հատվածը։ Նկատենք, որ գազի մագիստրալային մի շարք այլ հատվածներ նման վիճակում են. դրանցից շատերը 30 տարի չեն վերանորոգվել, որոշներն էլ` 40-45 տարի, ինչպես ավելի վաղ հայտնել էր «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Այդպիսով, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է հազար խմ–ի դիմաց 283,14 դոլար (ներառյալ ԱԱՀ–ն) միջին կշռված սակագին (միջին բնակչության և բիզնեսի համար), իսկ հանձնաժողովն առաջարկում է 266,71 դոլար։ Սակայն այս դեպքում էլ թանկացումից խուսափել չի լինի։ Բնակչության համար սակագները նույնը կմնան` 100 դրամ մեկ խմ–ի դիմաց անապահով ընտանիքների համար և 139 դրամ մյուսների համար։  Իսկ ահա սակագները բիզնեսի համար առաջարկվում է բարձրացնել. հիմնականը` 242,1–ից մինչև 255,5 դոլար, իսկ արտոնյալ սակագինը գյուղատնտեսական ձեռնարկությունների և ջերմոցների համար` 212–ից մինչև 224 դոլար։ Հանձնաժողովում համոզված են, սակայն, որ սակագների այս աճը մաքսիմալ զսպված է։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին
Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան
Կինը, գազն ու հոսանքը. ՌՈ–ն կաշառքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր է բացահայտել
թեգերը:
Ռուսաստան, Աշոտ Ուլիխանյան (ՀԿԾՀ սակագնային քաղաքականության վարչության պետ), Հայաստան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազի սակագին, գազ

Գլխավոր թեմաներ