00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա

© Sputnik / Aram GareginyanЛаборатория по изотопному анализу вина и коньяка в Инспекции по безопасности пищевых продуктов Армении
Лаборатория по изотопному анализу вина и коньяка в Инспекции по безопасности пищевых продуктов Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ Հայաստանում գինու և կոնյակի իզոտոպային անալիզի սարքեր են տեղադրվել։ Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ստուգել ոչ միայն խմիչքների որակը, այլև իսկությունը։

 

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանում գինու և կոնյակի իսկությունը ստուգող լաբորատորիան արդեն անցկացրել է առաջին ստուգումները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի» ղեկավար Արման Գևորգյանը։

© Sputnik / Aram GareginyanՀայաստանում գինու և կոնյակի իսկությունը ստուգող լաբորատորիան
Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա - Sputnik Արմենիա
Հայաստանում գինու և կոնյակի իսկությունը ստուգող լաբորատորիան

Լաբորատորիայում կարելի է գրեթե 100 տոկոսանոց ճշտությամբ ստուգել` արդյոք գինին և կոնյակը պատրաստված են խաղողից, թե՞ այլ խառնուրդներ են պարունակում։ Էթիլային սպիրտը բաղկացած է ածխածնից, ջրածնից և թթվածնից (բոլորին հայտնի` C2H5OH բանաձևը), սակայն տարբեր եղանակներով ստացվող սպիրտները, տարբերվում են իրենց ձևով, այսինքն` այդ երեք տարրերի իզոտոպներով։ Այդ իզոտոպների հարաբերակցության շնորհիվ  խաղողի սպիրտն ակնհայտ կտարբերվի, օրինակ, ճակնդեղի կամ ցորենի սպիտրից։ Եթե վերցնենք երկու տարբեր խաղողի սպիրտ, տարբերությունն ավելի քիչ կլինի, սակայն միևնույնն է կլինի։ Դրանցով հնարավոր կլինի որոշել նաև, թե որ մարզում է աճեցվել խաղողը և քանի տարի է հնեցվել խմիչքը։

Բայց դրա համար անհրաժեշտ կլինի տեղական նմուշներից բազա հավաքել։ Համեմատական վերլուծության ճանապարհով հնարավոր կլինի պարզել բոլոր այդ տվյալները։

© Sputnik / Aram GareginyanԱրման Գևորգյան
Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա - Sputnik Արմենիա
Արման Գևորգյան

«Դեռ նման տվյալների բազա մենք չունենք։ Սակայն նույնիսկ առանց դրա մենք կարող ենք միանգամից որոշել` արդյոք մեր առաջ խաղողի սպիրտ է, թե ոչ։ Այսինքն, եթե մեզ կոնյակի նմուշ են բերում ստուգման, մենք դեռ չենք կարող եզրակացնել` արդյոք այն հայկական խաղողից է պատրաստված, թե ոչ։ Սակայն խաղողի սպիրտ է մեր առաջ, թե չէ, դա մենք արդեն կարող են հստակ ասել», – հավելեց Գևորգյանը։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Գինն ու որակը ցածր են. «Հայկական կոնյակ» արտադրելու իրավունք ոչ բոլորը կունենան

Լաբորատոր կենտրոնն աստիճանաբար կհավաքի իզոտոպային անալիզի բազան, այսպես կոչված իզոտոպային բանկը։ Այսօր այն ոչ բոլոր երկրներում է առկա։ Ամենահագեցած բազան Ֆրանսիայում է, այնեղ այն հավաքում են արդեն 20 տարի։  Վերջերս գինու համար իզոտոպային բանկ է բացվել նաև Իտալիայում։ Իզոտոպային բանկ է հավաքում նաև Ռուսաստանը, դեռ միայն գինու համար։

Ընդհանուր առմամբ` Եվրամիությունը կեղծված ապրանքի դեպքում բավական նկատելի վնասներ է կրում։ Ինտելեկտուալ սեփականության պաշտպանության եվրոպական բյուրոյի գնահատմամբ` ԵՄ–ն տարեկան 16,3 մլրդ եվրոյի հարկեր և շուրջ 467 հազար աշխատատեղ է կորցնում։ Ոգելից խմիչքների հատվածում տոկոսային հարաբերությամբ կեղծ ապրանքը եվրոպական շուկայում  այդքան էլ շատ չէ` մոտ 6% (շատ ավելի ցածր, քան Հայաստանում), սակայն բացարձակ թվերով այն այդքան էլ քիչ չէ (2.4 մլրդ դոլարի)։ Հայաստանի համար կեղծ կոնյակի հետևանքների մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ անցնելով հետևյալ հղումով։

Լաբորատորիան բացվել է 2015 թվականին։ Սարքավորումները Ռուսաստանի կառավարությունն է հատկացրել` օգնելու համար Հայաստանին պահպանել Եվրասիական միության ստանդարտները։ Սարքավորումներից բացի, ռուսաստանցի գործընկերներն օգնել են անալիզի նոր մեթոդների տիրապետել։

Ոգելից խմիչքների իզոտոպային անալիզը ԵԱՏՄ–ում շուտով պարտադիր է դառնալու։  Եվրասիական միությունում դեռ 021 տեխնիկական կանոնակարգն է գործում` սննդամթերքը ստուգում են միայն անվտանգության տեսանկյունից, այսինքն` դրանցում ծանր մետաղների, պեստիցիդների և այլ նյութերի պարունակությունը։

Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը «բուժել» հայկական կոնյակը. փորձագիտական կարծիք

Նոր` 047 կանոնակարգում  ստուգելու են արդեն ապրանքի իսկությունը։ Ոգելից խմիչքների համար որպես մեթոդ ընտրվել է իզոտոպային անալիզը, այն պարտադիր կդառնա արդեն տարեվերջին։ Սակայն դա անդրազգային, եվրասիական մակարդակով։  Իսկ ռուսաստանյան ազգային կանոնակարգերում այն ընդունված է դեռ 2015 թվականից։

«Իսկ քանի որ ալկոհոլային խմիչքների մեր հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, ապա շատ լավ է, որ մենք մեր արտահանման համար արդեն կարողանում ենք ստուգել ընդունող երկրի որակի չափանիշները։ Մենք արդեն կարող ենք օրական մի քանի անալիզ անցկացնել», – հավելեց Գևորգյանը։

© Sputnik / Aram GareginyanՀայաստանում գինու և կոնյակի իսկությունը ստուգող լաբորատորիան
Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա - Sputnik Արմենիա
Հայաստանում գինու և կոնյակի իսկությունը ստուգող լաբորատորիան

Տեսականորեն նման ստուգում կարելի է իրականացնել նաև սեղանի խաղողի համար (օրինակ` դրա հայկական ծագումը ցույց տալու համար)։ Սակայն խաղողի դեպքում դա հազիվ թե ձեռնտու է, քանի որ այն ավելի էժան է, քան ալկոհոլը։

Հայաստանի ազգային լաբորատորիայի եզրակացությունը ճանաչվելու է ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Դրան կնպաստի նաև Ռուսաստանից ստացած սարքավորումների որակը։ Հայաստանից բացի, ԽՍՀՄ նախկին երկրներից իզոտոպ սարքերի նման հավաքածու կա դեռ միայն Ռուսաստանում։

Հայ մասնագետներին լաբորատորիան ստեղծելու հարցում աջակցություն են ցուցաբերել Գարեջրի պատրաստման, ոչ ալկոհոլային և գինեգործական արտադրանքի համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտի  (հայտնի է որպես «Խմիչքների ինստիտուտ») ռուս գործընկերները։ Ռուսաստանցի գործընկերների հետ հաստատած կապերն էլ ավելի ամրացան` շնորհիվ ինստիտուտի հայ տնօրեն Լև Արսենի Հովհաննիսյանցի, որը ոլորտի ճանաչված մասնագետներից մեկն է։

Հայկական կոնյակը օղուց էլ լավ կարող է հաղթահարել «վիրուսային» ճգնաժամը. ռուս փորձագետ

Իհարկե, ռուսաստանցի գործընկերներն առանց այդ էլ կօգնեին հնարավոր ամեն բանով։ Նրանք սարքերն ամբողջական պատրաստվածության բերեցին, իսկ հայ մասնագետներին վերապատրաստեցին 10-15 օրվա ընթացքում։ Կորոնավիրուսը փոքր–ինչ հաղթահարելուց հետո, ռուսաստանցի գործընկերներին կրկին կհրավիրեն, ևս մեկ անգամ փորձի փոխանակում իրականացնելու համար։

Եվ հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա։

 

Լրահոս
0