00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը

© Sputnik / Asatur YesayantsПосетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн
Посетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոքր և միջին բիզնեսի համար, որը շրջանառության հարկ է վճարում, այս նոր միջոցառումը չի գործի, քանի որ նրանց հարկը այսպես թե այնպես կախված է ընթացիկ, այլ ոչ նախորդ տարվա շրջանառությունից։

ԵՐԵՎԱՆ, 15 հhttps://armeniasputnik.am/radio/20200603/23263178.htmlունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում 2020 թ․-ի երկրորդ եռամսյակի համար բիզնեսը կազատվի շահույթի հարկից։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ երրորդ եռամսյակից սկսած եկամտահարկի համար առաջարկելու են կանխավճարի արտոնյալ մեխանիզմ։

Банкомат - Sputnik Արմենիա
Բիզնեսից ավել գումարներ հավաքելուց կձերբազատվեն. փոփոխություն «Հարկային օրենսգրքում»

Հայաստանում բիզնեսը պարտավոր է ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճար մուծել։ Ընկերությունների 2019թ․-ի հաշվետվությունը պատրաստ է լինում միայն 2020թ-ին, իսկ շահութահարկը վճարում են մինչև 2020թ․-ի ապրիլի 20-ը։ Բայց այդ գումարը միանվագ չեն մուծում, քանի որ պետությունն ուզում է, որ տարվա ընթացքում միջոցները բյուջե մուտք գործեն քիչ թե շատ հավասարաչափ։ Այդ պատճառով բիզնեսը շահութահարկի կանխավճար մուծում է եռամսյակը մեկ։ Ընկերությունները կարող են ընտրել առաջարկվող երկու մեխանիզմներից մեկը․ կա՛մ նախորդ տարի վճարած հարկի 20%-ը, կա՛մ նախորդ եռամսյակի շրջանառության 2%-ը։

Բայց տարբերությունն այն է, որ հիմա բիզնեսն ինքն է ընտրում, թե այդ երկու տարբերակներից որով է վճարում հարկը։ Դրա համար պետք է դիմում ներկայացնեն մարտի 20-ից ոչ ուշ։

Իսկ այսուհետ, սկսած 2020 թ․-ի երրորդ եռամսյակից, համակարգը ինքնուրույն կհաշվարկի, թե այս երկու տարբերակներից որով վճարելու դեպքում հարկը ավելի փոքր գումար կկազմի, և վճարման կներկայացնի ամենափոքր տարբերակը։ Այս միջոցառումը վերաբերում է խոշոր բիզնեսին (շահութահարկ վճարում են 115 միլիոն դրամից կամ 240 հազար դոլարից մեծ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները)։

Փոքր և միջին բիզնեսի համար, որը շրջանառության հարկ է վճարում, այս միջոցառումը չի գործի, քանի որ նրանց հարկը այսպես թե այնպես կախված է ընթացիկ, այլ ոչ նախորդ տարվա շրջանառությունից։ Այսինքն՝ եթե ընթացիկ եռամսյակում նրանք ճգնաժամի պատճառով ավելի քիչ շրջանառություն ունեն, ապա նաև ավելի քիչ հարկ կվճարեն։

Օրենքում կատարված փոփոխություններն արդյունք են տվել. հարկային եկամուտներն ավելացել են

«Հիմա շահութահարկ վճարողներից շատերին առավել ձեռնտու է կանխավճարը կապել նախորդ եռամսյակի շրջաանառության հետ, քան նախորդ տարվա, քանի որ անցած տարին ճգնաժամային չէր, շրջանառությունն ու շահույթը ավելի մեծ էին, հետևաբար՝ կանխավճարն էլ ավելի խոշոր կլինի։ Իսկ մենք ուզում ենք, որ բիզնեսը հնարավորինս շատ շրջանառու միջոցներ պահպանի, շարունակի աշխատել և աշխատավարձ վճարել աշխատակիցներին»,-պարզաբանեց Ալավերդյանը։

Армен Ктоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քթոյան. «Հայաստանում տնտեսական ակտիվության առավել ինտենսիվ ամիսները դեռ առջևում են»

Համապատասխանաբար, բյուջեի ընթացիկ եկամուտները կկրճատվեն, բայց ճգնաժամային իրավիճակում տնտեսությունը աջակցության կարիք ունի։ Բացի այդ, եթե հիմա բիզնեսից խոշոր կանխավճար պահանջեին (2019թ․-ի չափորոշիչերով), ապա 2020թ․-ի արդյունքներով այդ գումարի մի մասը ստիպված էին լինելու վերադարձնել։ Քանի որ ճգնաժամի պատճառով բիզնեսի շահութահարկն ավելի փոքր կլինի, չէ որ շահույթը ևս ավելի փոքր է եղել։

«Այսպես թե այնպես, այս օրենքի նախագիծը կարևոր է, քանի որ տնտեսության վերականգնումից հետո էլ բիզնեսը կանխավճար մուծելու է նվազագույն տարբերակով»,-ընդգծեց Ալավերդյանը։

Նշենք, որ Ֆինանսների նախարարության հաշվարկով 2020 թ․-ին սպասվում է հարկերի պակասորդ՝ մոտ 169,1 միլիարդ դրամի(մոտ 320 միլիոն դոլար) չափով։ Դրա հետ մեկտեղ ծախսերն աճելու են․ կառավարությունը պատրաստվում է 150 միլիարդ դրամ(300 միլիոն դոլար) հատկացնել բիզնեսի և սոցիալապես խոցելի քաղաքացիների աջակցությանը։

«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան

Բյուջեի պակասորդը լրացնելու համար հարկ կլինի 260 միլիարդ դրամ ներգրավել։ Դրանք կստացվեն պետական պարտատոմսերի թողարկումից և Արժույթի միջազգային հիմնադրամի վարկավորումից։ Հիմնադրամի հետ համաձայնագրերի շրջանակում արդեն իսկ հասանելի է 280 միլիոն դոլարը, ևս 35 միլիոն դոլար կավելանա աշնանը։

Լրահոս
0