03:53 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է։ Տասնյակի վերջին տեղում «ՍիՓիԷս օիլն» է։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց վճարած գումարների վերաբերյալ ցանկը: Ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը այս տարվա հունվար-հունիսին կազմել են 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամ մուտքերով, երրորդ տեղում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամով մուտքերով: Երրորդը «Գեոպրոմայնինգ գոլդն» է՝ ավելի քան 12 մլրդ 771 մլն դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս օիլը»՝ 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆլեշ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները:

1000 խոշոր հարկ վճարողներն առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

Նշենք, որ 2020 թվականի առաջին եռամսյակում խոշոր հարկատուներ ցանկը գլխավորում էր «Գապրոմ Արմենիա» ընկերությունը, երկրորդ տեղում «Գրանդ Տոբակոն» էր, երրորդում` «Ինտերնեյշնլ մասիս տաբակը», որին հաջորդում էին «Սիփիէս օիլը», «ՄՏՍ Հայաստանը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Հունիս. սննդամթերքի գները Հայաստանում

 

 

 

 

Ըստ թեմայի

Տնտեսական անկումը երկնիշ թվով կլինի՞. նախկին նախարարը իշխանությանը լավատես է համարում
Սահմանամերձ Նորշենի միակ տերն ու տիրակալը Վահանդուխտ տատն է, կամ ինչո՞ւ է աղմկում գետը
Արտադրված է Հայաստանում. «Կալաշնիկով» ինքնաձիգների գործարանի բացումը` լուսանկարներով
թեգերը:
խոշոր հարկատու, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ