19:08 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
89 0 0

2020 թ-ի հունվար-հունիս ամիսներին, չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամին, ՊԵԿ-ը կարողացել է ապահովել ՀՀ վերանայված պետբյուջեով նախատեսված հարկային եկամուտները:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020թ. առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները:

«ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել»,- ՊԵԿ–ի տարածած տեսանյութում ասում է կոմիտեի նախագահը:

Իսկ ինչ վերաբերում է մաքսային հավաքագրումներին, դրանք այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 123.4 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2019 թ-ի առաջին կիսամյակում դրանք կազմել էին 160.4 մլրդ դրամ:

ՊԵԿ նախագահն այս նվազումը պայմանավորում է ավտոմեքենաների ներկրման` անցյալ տարվա բարձր ակտիվությամբ:

«Ավտոտրանսպորտային միջոցների ներկրման գծով մաքսային մուտքերը 2019թ-ին կազմել են շուրջ 25 մլրդ դրամ, ինչն այս տարի, բնականաբար, մենք չենք ունեցել»,–ասում է Հովհաննիսյանը:

Այս տարվա բյուջեի վրա բացասաբար են ազդել նաև ԱԱՀ և հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձման գործընթացը, որն անցյալ տարվա 50.5 մլրդ դրամի փոխարեն այս տարի արդեն 65.3 մլրդ դրամ է կազմել:

ՀՀ–ում արդեն հաշվում են ծառայությունների ոլորտի վնասները. ի՞նչ պետք է անի իշխանությունը

Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, ապա Հովհաննիսյանի խոսքով` այն իր բացասական ազդեցությունն է թողել հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Ըստ թեմայի

Հունիս. սննդամթերքի գները Հայաստանում
Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար
Հայաստանում գազի պատճառով մթերքը գուցե չթանկանա, բայց դրա համը կարող է դուրս գալ
թեգերը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ