13:09 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Կառավարությունում ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրանց մարզերում էլ բիզնես հիմնել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է ռեստորանային բիզնեսին աջակցության հարցը և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը»,–ասել է Խաչատրյանը։

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Փաշինյանը հորդորել է բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով:

Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով:

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Հիշեցնենք՝ ռեստորանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ մի քանի անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք վարչապետի հետ հանդիպում էին պահանջում՝ իրենց հետագա քայլերը հասկանալու համար։

Ըստ թեմայի

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է
Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան
Արայիկ Հարությունյանը զբոսաշրջային ընկերությունների համար լավ լուր է հայտնել
թեգերը:
կորոնավիրուս, Զբոսաշրջիկ, Ռեստորան, Հյուրանոց, զբոսաշրջություն, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ