20:10 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
215 0 0

Նախկին ԱԺ պատգամավորի անվան հետ կապվող ընկերությունը շաքարավազի գինը չհիմնավորված կերպով իջեցրել է` մրցակցությունից դուրս թողնելով մյուսներին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ տուգանք են կիրառել «Ալեքս Հոլդինգի» նկատմամբ` շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար։

«ՏՄՊՊՀ–ի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018–ի հունվարից մինչև 2020–ի մարտը, «Ալեքս Հոլդինգը» չարաշահել է ապրանքային շուկայում ունեցած գերիշխող դիրքը»,–նշված է ՏՄՊՊՀ–ի Facebook սոցցանցի էջում։

Ընկերության չարաշահումը դրսևորվել է երեք խախտման հատկանիշներով՝  գների չհիմնավորված իջեցում, խտրական պայմանների և գների կիրառում, ինչպես նաև` այնպիսի պայմանների կամ վարքագծի սահմանում կամ կիրառում, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։

Մասնավորապես, ընկերության գործողություններն ուղղված են եղել շուկայում իր մասնաբաժինը պահպանելուն։ Շուկայում առավել էժան շաքարավազի առկայության պարագայում ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինն իջեցրել է այնպես, որ հնարավոր լինի իրացնել շաքարավազը մրցունակ գնով՝ որոշ դեպքերում կրելով վնասներ: Արդյունքում, այն տնտեսվարող սուբյկետների համար, որոնք ներմուծել են «Ալեքս Հոլդինգի» կողմից իրացվող շաքարավազի գնից համեմատաբար ավելի ցածր գնով շաքարավազ, այլևս նպատակահարմար չի եղել զբաղվել այդ գործունեությամբ:

Մսամթերքն ու շաքարավազն էժանացել են. գները Հայաստանում

ՏՄՊՊՀ–ի որոշմամբ` «Ալեքս Հոլդինգին» հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը։

Հիշեցնենք, որ հայտնի է` «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Սիթի» ընկերությունները փաստացի պատկանում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին։ Ալեքսանյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։

Ըստ թեմայի

ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»
թեգերը:
Սամվել Ալեքսանյան, Տուգանք, Հայաստան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), շաքարավազ

Գլխավոր թեմաներ