18:03 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
66101

Արտակարգ դրության ընթացքում դիմակ չդնելը, մեկուսացման պայմաններն ու ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակումները խախտելը «թանկ է նստել» քաղաքացիների վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությանը զուգահեռ շարունակվում են արտակարգ դրության պայմանների խախտման դեպքեր գրանցվել։

Ոստիկանությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ արտակարգ դրության սկզբից` մարտի 16-ից մինչ հուլիսի 28–ն ընկած ժամանակահատվածում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126 321 արձանագրություն։

Ընդ որում, նշված ժամանակահատվածում դիմակ չդնելու և անձնագիր չունենալու համար կազմվել է 113 586 արձանագրություն, 55 828 քաղաքացու տուգանել են։ Այսինքն` ստացվում է, որ 4.5 ամսում դիմակ չդնելու և անձնագիր չունենալու համար տուգանքների հաշվին պետբյուջե է փոխանցվել 558 մլն դրամ. երկուսի դեպքում էլ սահմանված տուգանքի չափը 10 000 դրամն է։

Նույն ժամանակահատվածում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 146 արձանագրություն. այս դեպքում տուգանել են 108 քաղաքացու։ Ի դեպ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Այսինքն` այս դեպքում էլ նվազագույնը 32 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե։

Բացի այս, մարտից մինչև հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելու հատկանիշներով կազմվել է 268 արձանագրություն։ Իսկ տուգանվել են 106-ը։ Այս դեպքում տուգանքի չափը կազմում է 100-300 000 դրամ, այսինքն` նվազագույնը 10.5 մլն դրամի տուգանք է նշանակվել։

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

Միայն վերոհիշյալ երեք դեպքերով արտակարգ դրության օրերին նվազագույնը 600.5 մլն դրամի տուգանք է նշանակվել։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հաջորդ ամիսներին 4 անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և այն կավարտվի օգոստոսի 12-ին։ Սակայն վաղը կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել` արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով ևս երկարաձգելու հարցով։

Ըստ թեմայի

Արտակարգ դրությունը ո՞ր գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել
Արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած 4071 քաղաքացի Ռուսաստան են վերադարձել
Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե
թեգերը:
ինքնամեկուսացում, մեկուսացում, բյուջե, Տուգանք, խախտում, դիմակ, կորոնավիրուս, կարանտին, Արտակարգ դրություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ