03:42 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
69 0 0

ԵԱԶԲ-ը ստեղծել է թվային նախաձեռնությունների հիմնադրամ: Այն 10 մլն դոլար կհատկացնի թվային համակարգերի համար, որոնք այս կամ այն կերպ օգնում են պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարի թվային նախագծերին: Այս մասին սեպտեմբերի 4-ին՝ Մոսկվա-Բիշքեկ-Երևան–Մինսկ–Նուր Սուլթան հեռուստակամուրջի ժամանակ՝ Sputnik մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, հայտարարել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

Այդ նպատակով ԵԱԶԲ-ն Սարգսյանի ղեկավարությամբ ստեղծել է թվային նախաձեռնությունների հիմնադրամ։ Հիմնադրամը 10 մլն դոլար կհատկացնի թվային համակարգերի համար, որոնք այս կամ այն կերպ օգնում են պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Այստեղ կարող են ներառվել մարդկանց և ապրանքների տեղաշարժին հետևող համակարգեր, բժշկական հաստատությունների փոխգործակցության ցանցեր, ինչպես նաև այլ գաղափարներ: Ըստ Սարգսյանի՝ բանկը պատրաստ է դիտարկել ցանկացած առաջարկ:

Ֆինանսավորման մեխանիզմները նույնպես ճկուն կլինեն։ Վճարովի առևտրային նախագծերի համար միջոցները կտրամադրվեն վարկի տեսքով, իսկ այն նախագծերը, որոնք նախատեսված են անդամ պետությունների կողմից շահագործման համար, կարող են ստանալ նաև դրամաշնորհներ: Բացի այդ, բանկը կարող է ժամանակավորապես ձեռնարկությունների բաժնեմասեր ձեռք բերել։

«Մենք պատրաստ ենք աջակցության տարբեր ձևեր առաջարկել՝ կոնկրետ նախագծից կախված»,-ընդգծեց ԵԱԶԲ վարչության փոխնախագահը։

Միակ պայմանն այն է, որ ֆինանսավորվելու են ոչ թե մեկ, այլ առնվազն երկու երկրների համար նախատեսված նախագծերը, այսինքն՝ նրանք, որոնք ուղղված են ինտեգրման ամրապնդմանը։ Բայց այս դեպքում ևս հայտեր կարելի է ներկայացնել ոչ միայն նոր, այլև արդեն պատրաստ նախագծերի համար, որոնք հնարավոր է տարածել Միության ամբողջ տարածքում։

«Միության տարբեր հանրապետություններում բազմաթիվ նախագծեր կան, որոնք այդկերպ կարող են նոր իրականացում և նոր ֆինանսավորում ստանալ»,- ավելացրեց Սարգսյանը։

Եվրասիական բանկն իր կողմից պատրաստ է իրականացման համար գաղափարներ առաջարկել։ Մասնավորապես՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ղրղզստանը քննարկում են նախագիծ, որի համաձայն՝ սահմանները բացվում են այն ուղևորների համար, որոնք կորոնավիրուսի բացասական թեստի տեղեկանք կներկայացնեն։ Այդ քաղաքացիները ժամանման երկրում կարող են ազատ տեղաշարժվել՝ առանց նախնական մեկուսացման և կրկնակի թեստի։ Այդպիսի համակարգի համար, Սարգսյանի խոսքով, հարթակ է պետք, որտեղ մաքսային ծառայողները, երեք երկրների իրավապահները կարող են փոխանակել այդ տվյալները։

ԵԱԶԲ-ն ամեն տարի կհամալրի հիմնադրամը՝ դրան փոխանցելով իր շահույթի 15 տոկոսը։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2020 թվականին միությունում նախագահում է Բելառուսը։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը կնվազեցնի Հայաստանի տնտեսական աճի տեմպերը. ԵԱԶԲ–ի կանխատեսումը
Տնտեսությունը քաղաքականությունից զատ. ԵԱԶԲ–ն խոսել է երեք ընկերությունների ներդրումներից
ԵԱԶԲ–ի նախագծերը «Սպայկայի» և Ucom–ի հետ դադարեցվել են, իսկ «Էլցանցերի» հետ ամեն ինչ լավ է
ԵԱԶԲ-ն ցանկանում է մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը
թեգերը:
նախագիծ, դրամաշնորհ, վարկ, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Տիգրան Սարգսյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ