12:40 21 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
60 0 0

ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում բանկային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Կորոնովիրուսի տնտեսական անբարենպաստ ազդեցությունից անմասն չեն մնացել նաև հայաստանյան բանկերը: Բայց ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը համավարակը չի խաթարել: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով` ֆինանսական կազմակերպությունների կապիտալի և իրացվելիության մակարդակը ներկա պահին բավարար նախադրյալներ է ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար։

Բանկային համակարգի կայունությանը մեծապես նպաստել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման կառավարության տնտեսական օժանդակության ծրագրերը: Դրանց ընդհանուր ծավալը, Մարտին Գալստյանի խոսքով, կազմել է 80 մլրդ դրամ:

«Այս տարվա ֆենոմենը կայանում է նրանում, որ վարկավորման հիմնական աճն արձանագրում ենք երկու սեգմենտում՝ գյուղ և բիզնես վարկեր: Եվ աճի հիմնական դրայվերներից մեկն էլ հենց կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումն է, որը արվում է բանկերի հետ համատեղ: Ու մենք կառավարության օժանդակության ծրագրերով մոտ 80 մլրդ դրամի վարկավորում ենք իրականացրել»,-ասաց Գալստյանը:

Փոխարենը, սպառողական վարկերի ծավալն այս տարվա ընթացքում որոշակի նվազում է արձանագրել:

Ինչ վերաբերում է ավանդներին, դրանց աճը ևս կորոնավիրուսի հետևանքով, դանդաղել է:

«Մի մտավախություն ունենք, որ եթե եկամուտները չվերականգնվեն և այս առողջապահական իրավիճակն ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, հնարավոր է՝ վարկերը ևս աճի տեմպի դանդաղում ունենան», - ասաց Գալստյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքով պայմանավորված բանկերը դարձյալ վարկային արձակուրդներ տրամադրեն վարկատուներին:

Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար

ԿԲ նախագահը հարցին նախ հարցով պատասխանեց. «Կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ կրել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք»:

Մարտին Գալստյանի որակմամբ` նման վարքը արկածախնդրություն կլինի:

«Չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը։ Եթե համակարգի կայունությունը խաթարեցինք, կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ սպառնալ»,- ասաց նա։

Մեքենաներ ու բիզնես՝ առանց գրավի․ Հայաստանում բանկային վարկերին այլընտրանք է զարգանում

Ինչ վերաբերում է գարնան երեք ամիսներին, երբ բանկերը վարկատուներին արձակուրդներ տրամադրեցին, ԿԲ նախագահի խոսքով, այդ ընթացքում վարկային արձակուրդից օգտվել են վարկատուների 35%-ը՝ շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձ: Հետաձգվել է 1.3 տրիլիոն դրամի վարկային պարտավորություն: Արդյունքում բանկերի շուրջ 100 մլրդ դրամի եկամուտ է հետաձգվել:

Ըստ թեմայի

Տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված. ինչ մանիպուլյացիաների են դիմում մթերողները
Covid-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով 61 ընկերություն դրամաշնորհ կստանան
Նախատեսվածից շատ ծախսեր են արվել. տնտեսագետը՝ պետբյուջեի սխալ պլանավորման մասին
թեգերը:
Բանկ, ավանդ, վարկ, Մարտին Գալստյան, Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ)

Գլխավոր թեմաներ