00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենք Սամվել Ալեքսանյանի համա՞ր, թե վերադարձնենք Հայաստանին խորհրդային արդյունաբերությունը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на открытии новых фабрик по пошиву одежды (1 ноября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на открытии новых фабрик по пошиву одежды (1 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե որքանով է կառավարության օրենսդրական նախաձեռնությունն առնչվում նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, և ինչ կտա այն Հայաստանի տնտեսությանն ընդհանրապես։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Օգոստոսի վերջին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Հարկային օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները մամուլում մեկնաբանվեցին որպես գործարար, նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար հորինված օրենք։

Բանն այն է, որ օրինագծով, ի թիվս այլ ապրանքների, առաջարկվում է ԱԱՀ–ից ազատել Հայաստան ներմուծվող բրդյա և բամբակյա գործվածքները, թելերը, տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող հումքի այլ տեսակները, ինչպես նաև բժշկական դիմակների արտադրության համար անհրաժեշտ նյութերը:

Самсон Григорян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՊԵԿ–ը պետք է շտապի. հագուստի մաքսազերծման նոր գները լուրջ հարված կհասցնեն բիզնեսին

Հարցին, թե որքանով է այս օրինագիծն առնչվում Սամվել Ալեքսանյանի հետ, նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել` պատճառաբանելով, որ օրինագծից տեղյակ փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկա պահին արձակուրդում է։

Փոխարենը տարածված լուրերը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Ես չեմ ուզում մասնավորեցնել ու անձնավորել կառավարության որոշումը, բայց ընդհանուր քաղաքականությունը գնահատում եմ դրական, որ տեղական  արտադրությունը զարգացնելու համար հարկային արտոնություններ են պետք։ Պրեֆերենցիաներ պիտի կիրառվեն, որպեսզի մենք կարողանանք այն ոլորտները, որտեղ առաջատար դիրքեր ենք ունեցել, վերանվաճենք»,– ասաց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող տեքստիլ և հագուստի արտադրության ընկերություններին, Վազգեն Սաֆարյանի խոսքով, դրանք իրենց որակով ի զորու են փոխարինելու ներկրվող նույն ապրանքատեսակներին։

«Խոսքը դիմակների մասին չէ, դիմակները ժամանակավոր ապրանքատեսակ են, որոնց կարիքը վաղը, մյուս օրը չի զգացվելու։ Խոսքը լուրջ ապրանքատեսակների` հագուստների, տարբեր տեսակի տրիկոտաժե ապրանքների մասին է։ Մենք ոչ միայն «Ալեքսին», այլև մեր մյուս արտադրողներին, օրինակ` «Տոսպ» ունեինք ժամանակին, պետք է խրախուսենք, որ իրենք կարողանան հզորանալ ու վերագտնել իրենց նախկին որակները»,– ասաց նա։

Ներկրողները դժգոհ են․ ՊԵԿ փոխնախագահին չի հաջողվել համոզել տնտեսվարողներին

Կառավարության ներկայացրած նախագիծը Վազգեն Սաֆարյանը դիտարկում է տեղական արտադրության ծավալների մեծացման ու ներկրվող ապրանքները տեղականով փոխարինելու քաղաքականության համատեքստում։

«Այս քաղաքականությունը պետք է խորացնել և արտոնությունների այլ ձևեր ևս մշակել, որպեսզի մենք կարողանանք մեր շուկան հագեցնել տեղական արտադրության ապրանքներով»,– ասում է նա։

Վազգեն Սաֆարյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Հայաստանը հզոր տեքստիլ արդյունաբերություն ունեցող երկիր էր։ 1988թ–ին Հայաստանում 2.2 մլրդ դոլարի տեքստիլ արտադրանք է արտադրվել է, մինչդեռ 2019թ–ին` ընդամենը 60 մլն դոլարի։

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահը վստահ է, որ Հայաստանի տնտեսությունը բոլոր հնարավորություններն ունի այդ պոտենցիալը դարձյալ զարգացնելու։ Կառավարությունն էլ, նրա դիտարկմամբ, այսօրինակ նախաձեռնություններով փորձում է աջակցել տեղական արտադրողներին։

Съемочная группа фильма Землетрясение в ереванском коньячном заводе Арарат - Sputnik Արմենիա
ՌԴ–ն գինու ու կոնյակի համար նոր օրենք է մշակել, որը «շշի մեջ է մտցնում» հայ արտահանողներին

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. հունիսի 1-ի ՀՕ-195 օրենքում կատարել որոշակի լրացումներ` ընդգրկելով ցանկում հումք-նյութեր, որոնք Հայաստանում չեն արտադրվում և միջնաժամկետ կտրվածքում չեն արտադրվելու, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար, ուստի հաճախակի են ներմուծվում ՀՀ։

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկում» ու «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծերը հաստատվել էին ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում։

Դրանում նախատեսվում է ակցիզային հարկից ու ԱԱՀ–ից ազատել Հայաստան ներկրվող քիմիական որոշ նյութեր, մորթիներ, բրդյա ու բամբակյա գործվածքներ, թելեր, ճարմանդներ, բժշկական դիմակների արտադրության մեջ օգտագործվող նյութեր, երկաթյա խողովակների արտադրության մեջ օգտագործվող գլանվածքներ, տարբեր տեսակի մետաղներ ու դրանց կիսապատրաստուկներ, ջերմոցային տնտեսությունների համար անհրաժեշտ քիմիական նյութեր։

Հագուստի վաճառքով զբաղվողների բողոքի առնչությամբ ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

Կառավարության կայքում հրապարակված նախագծում իբրև հիմնավորում նշված է, որ առաջարկվող փոփոխությունները հավասար պայմաններ կստեղծեն բոլոր տնտեսվարողների համար:

Նախագծում ընդգրկված ապրանքատեսակների ներմուծման ծավալները 2018 թվականին կազմել են շուրջ 61, 2019–ին` շուրջ 70 մլրդ դրամ:

Նշենք, որ նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, բայց դեռ չի ընդգրկվել նիստերի օրակարգում։

Լրահոս
0