21:58 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1076)
26111

ՀՀ վարչապետի խոսքով` հունվար-հուլիսի ամիսներին Հայաստանից աճել է հատապտուղների, բանջարեղենի, ինչպես նաև ծաղիկների արտահանումը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի առավոտ շուտ Facebook–ի իր էջում լավ լուր է հայտնել` նշելով, որ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին նաև լավը կա: Նրա ներկայացրած լավ լուրը վերաբերում է արտահանման ծավալների աճին։

Ըստ վարչապետի` 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումն աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք:

Կարևոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:

«Այսինքն՝ մի կողմից գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից և ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ և արտադրում է ուղիղ այդքան»,–գրել է նա:

Վարչապետին հայտնի դարձած թվերով` նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք:

ԵԱՏՄ–ում մեր արտահանման ու ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում. տնտեսագետներ

Փաշինյանը հավելել է նաև, որ ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1076)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ-ն վերացնում է պարենամթերքի արտահանման սահմանափակումները. Միշուստին
Բժշկական որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ
Հագուստ, խմիչք և միրգ. հայաստանյան ընկերություններն ազատվեցին մաքսատուրքերից
թեգերը:
հատապտուղ, Ծաղիկ, բանջարեղեն, միրգ, արտահանում, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ