12:22 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
12201

Արգենտինահայ գործարարը պատրաստակամություն է հայտնել կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում շարունակել Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ 

Փաշինյանը կարևորել է, որ Էռնեկյանը կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ է վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին, ինչպես մինչ այդ:

«Մենք այս ընթացքում նաև հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները և Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է նա:

Էռնեկյանն էլ իր հերթին նշել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը և կարևորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Փաշինյանը և Էռնեկյանը փոխադարձաբար վերահաստատել են երկկողմ համագործակցությունն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին:

Ըստ թեմայի

Էռնեկյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին
Արգենտինացի միլիարդատերը լքում է «Զվարթնոցը». ո՞ւմ է Էռնեկյանը փոխանցում բիզնեսը
Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Արթուր Բաղդասարյանին
Էռնեկյան` Հայաստանի նոր ազգային հերոսը` Ռիժկովից հետո
թեգերը:
Հայաստան, Ներդրում, գործարար, Էդուարդո էռնեկյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ