10:18 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
25 0 0

ԱԺ–ում քննարկվում է ՀՀ կառավարության ու ՎԶԵԲ–ի միջև ստորագրված վարկային ու դրամաշնորհային պայմանագիրը վավերացնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայ – իրանական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցման ու արդիականացման համար Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարությանը պատրաստ է տրամադրել 21 մլն եվրո, որից 10 մլն–ը դրամաշնորհի, 11-ը` վարկերի տեսքով։

Վարկային ու դրամաշնորհային պայմանագիրը ՀՀ կառավարության ու ՎԶԵԲ–ի միջև ստորագրվել է դեռ 2020թ–ի փետրվարի 7-ին։ Այսօր այն քննարկվում է ԱԺ–ում` վավերացնելու նպատակով։

Ներկայացնելով պայմանագրի նպատակը, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ այն պայմանավորված է Մեղրիի անցակետով տարեցտարի ավելացող հոսքերի աճով։

«Մասնավորապես` 2017թ–ի հունիս–հուլիս ամիսներին Մեղրիի անցակետը հատած բեռնատարների թիվը կազմել է շուրջ 2000, իսկ 2019-ին`շուրջ 4150։ 2017թ–ի հունիս–հուլիս ամիսներին Մեղրիի անցակետը հատած մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 10 850, 2019-ի նույն ամիսներին 18 085»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Ավտոմեքենայի յուղերը թաքցրել են ցորենի թեփի պարկերի տակ. ՊԵԿ–ը քրեական գործ է հարուցել

Այս տարի, պայմանավորված համաշխարհային համավարակով, փոխադրումների ծավալը նվազել է։

«Համավարակի ժամանակահատվածում նվազագույն թվեր են եղել»,– ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ կոկրետ թվային տվյալներ այս պահին ձեռքի տակ չունի։

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ վերակառուցման նախագծով անցակետում նախատեսվում է կառուցել 2–հարկանի վարչական շենք` 400 քմ մակերեսով և տանիքում արևային էներգակայանով։

Նոր անցակետը հաշվարկված է օրական 300-900 ավտոմեքենայի թողունակությամբ։ Բայց, ինչպես նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե իրականում քանի ավտոմեքենա կանցնի անցակետով։

Անցակետի վերակառուցման ավարտը նախանշված է 2023թ–ին։

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

Ըստ թեմայի

Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
ՊԵԿ–ը սիրելի գործարարներ չունի. Հովհաննիսյանն առաջարկում է սպասել նոր բացահայտումների
ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Մեղրի

Գլխավոր թեմաներ