23:21 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Հարկային արտոնությունն այս պահին գործում է հումանիտար նշանակությամբ ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Սակայն կարճ ժամանակ անց միայն երեք խումբ ապրանքներ կլինեն այդ ցանկում։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռազմական դրության ժամանակ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող երեք խումբ ապրանքներ կազատվեն ԱԱՀ–ից, ակցիզային և բնապահպանական հարկերից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` անդրադառնալով օրերս «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի փոփոխություններին։

«Հարկերից ազատվող ապրանքների ցանկը կհրապարակվի առաջիկա օրերին, հավանաբար մինչև ընթացիկ շաբաթվա ավարտ։ Խոսքը երեք խումբ ապրանքատեսակների մասին է` ռազմական, հումանիտար և առողջապահական կամ բժշկական նշանակության»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` մի շարք կազմակերպություններ և անձինք ներկրել, պետական կառավարման մարմիններին են հանձնել ապրանքների լայն շրջանակ։ Պողոսյանը հայտնեց` քանի դեռ կառավարությունն այդ ապրանքների ցանկը չի սահմանել, նշված արտոնությունները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների վրա։

Նշենք, որ այս փոփոխության նպատակը ռազմական դրության ժամանակ ապրանքների մասով հարկային արտոնություն սահմանելն է:

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին ԱԺ–ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ըստ որի` ռազմական դրության ժամանակ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող մի շարք ապրանքներ կազատվեն հարկումից։

Պատերազմ գնացողները գումարը հանում ու թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են

Հարկերից ազատվում են, եթե Հայաստան են ներմուծում կառավարության կողմից սահմանված ապրանքատեսակները և դրանք փոխանցում 5 գերատեսչությունների` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին։

Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտությունը կհարվածի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկերին. Moody’s
Հարկատուներից շատերն այս տարի չեն վճարել զինծառայողների հիմնադրամի 1000 դրամները
Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին էլ շարունակում է սպասարկվել
թեգերը:
հարկեր, Արման Պողոսյան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ