00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ազատ առևտրի պայմանագրեր կկնքի Եգիպտոսի ու Իրանի հետ. նախարար

© Sputnik / Aram NersesyanМинистр экономического развития и инвестиций Тигран Хачатрян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Министр экономического развития и инвестиций Тигран Хачатрян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը 2021թ–ին արդեն ուժի մեջ կմտնի։ Տիգրան Խաչատրյանի խոսքով` դա Հայաստանին հնարավորություն կտա արտոնյալ ռեժիմով առևտրային գործունեություն իրականացնել Սերբիայի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2021թ–ին Հայաստանը նախատեսում է ազատ առևտրի պայմանագրեր կնքել Իրանի ու Եգիպտոսի հետ։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2021թ–ին ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, և նախատեսվում է այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի»,– ասաց Խաչատրյանը։

Իսկ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ծուրջ բանակցությունները, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով, 2021թ–ին միայն նախատեսվում է սկսել։

Артем Тоноян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տոնոյան. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի պայմանագրի կնքումը չափազանց կարևոր է Հայաստանի համար»

«Դուք գիտեք, որ մեր նախորդ համաձայնագիրը կոչվում է ժամանակավոր համաձայնագիր, այնտեղ մաքսատուրքերն ամբողջությամբ վերացված չեն, բազմաթիվ ապրանքների գծով մաքսատուրքերի ¾ մասը նվազեցված է, այնուամենայնիվ, որոշակի չափով դրանք պահպանվում են»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ նոր համաձայնագիրն ավելի լուրջ ու ավելի խորը համագործակցություն է ենթադրում հարևան ու բարեկամ երկիր Իրանի հետ։

Ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ բանակցություններ են նախատեսվում նաև Հնդկաստանի, Կորեայի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Ալժիրի և Հարավ–արևելյան երկրների ասոցիացիայի հետ։ 

Յուրաքանչյուր միություն ունի խճճված պատմություն. Արմեն Սարգսյանը` ԵԱՏՄ-ի մասին

2021թ–ին ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ–ի ու Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը, Տիգրան Խաչատրյանի խոսքով, Հայաստանին հնարավորությւն կտա արտոնյալ ռեժիմով առևտրային գործունեություն իրականացնել Սերբիայի տարածքում։ Ընդ որում, ալկոհոլային խմիչքի ու ծխախոտային արտադրանքի արտահանման նպատակով Հայաստանի համար նաև լրացուցիչ արտոնություններ են սահմանվել պայմանագրով։

Բացի այդ, ուժի մեջ կմտնի նաև Սինգապուրի հետ ազատ առևտի, ինչպես նաև ՀՀ–ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը, որով 4858 ապրանքների համար նախատեսված է 0% մաքսատուրք։ Իսկ Հայաստանից Սինգապուր ներմուծվող բոլոր ապրանքները Սինգապուրը պարտավորվել է ազատել մաքսատուրքերից։

Հետխորհրդային համագործակցություն-2020. նոր մեկնա՞րկ, թե՞ գոյատևման ռեժիմ

Լրահոս
0