10:41 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
15310

Դեկտեմբերի 31-ից Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կարգելվի։ Թուրքականին կփոխարինեն ԵԱՏՄ և ԵՄ երկրներից, Չինաստանից, ինչպես նաև Վրաստանից ներմուծվող ապրանքները։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. պետք է հնարավորինս քիչ փող ծախսել այդ ուղղությամբ։ Նման հայտարարություն է արել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով դեկտեմբերի 31-ից Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։ Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա հետ հարցազրույցը։

«Վերջին մի քանի ամիսներին էկոնոմիկայի նախարարությունն ինտենսիվ աշխատել է բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ հնարավոր է խնդիրներ առաջանային թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Լուծել ենք բոլոր խնդիրները»,–ասել է Քերոբյանը հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` թուրքականին կփոխարինեն ԵԱՏՄ և ԵՄ երկրներից, Չինաստանից, ինչպես նաև Վրաստանից ներմուծվող ապրանքները։ Ինչ վերաբերում է այդ համատեքստում հայկական շուկայի զարգացմանը, ապա նախարարը նշում է, որ առաջին հերթին հայկական ապրանքը պետք է լինի որակով։ Ըստ Քերոբյանի` հայկական արտադրանքն իրավունք չունի արտադրվելու միայն Հայաստանի համար. պետք է ինչ–որ բան արտադրել` մտածելով աշխարհի մասին։

«Մենք ամեն կերպ հորդորում ենք Հայաստանից Թուրքիա մտնող գումարի խնդիրն ընկալել ամենայն խորությամբ և հայրենասիրությամբ. 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»,–ասում է էկոնոմիկայի նախարարը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա ժամանակավոր արգելքը։

ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Ըստ թեմայի

Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, մենք բավականին առաջ կընկնենք. Եղիշե Հովհաննիսյան
Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ
Ռուսաստանում առաջարկել են ավելացնել թուրքական լոլիկի ներկրման քվոտան
թեգերը:
Վահան Քերոբյան, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ