17:11 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
242 0 0

Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնության են եկել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:

ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում հանդիպմանը փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:

Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Делегация во главе с заместителем министра территориального управления и инфраструктуры РА Акопом Варданяном провела ряд встреч в Тегеране (27 дукабря 2020). Иран
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել:

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։

Իսկ մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի միջև 3-րդ  էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ)  շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջին: Պապիկյանը հույս էր հայտնել, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդին՝ կհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում։

Ըստ թեմայի

Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է Էրդողանի «պոեզիային» հաջորդած իրադարձություններին
Իրանի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է ճանապարհային քարտեզ մշակել
Հայաստանն ու Իրանը մտադիր են դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսել
թեգերը:
էլեկտրաէներգիա, գազատար, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ