00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխախոտի վաճառքը խստացնող օրենքը ՀՀ բյուջեին մի քանի մլրդ դրամի վնաս կհասցնի. Թունյան

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой шаг" Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой шаг Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ԱԺ-ում ներկայացրեց, թե իշխող քաղաքական ուժը ինչ վտանգներ է տեսնում ծխախոտի մասին օրենքի կիրարկման մեջ: Առողջապահության փոխնախարարն էլ ներկայացրեց օրենքի հետաձգման վտանգը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը կարող է լուրջ վնաս հասցնել ՀՀ տնտեսությանը: Այսօր ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Экономист Ваагн Хачатурян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ծխախոտի արտադրություն, թե առաջադեմ երկրներին բնորոշ ապրելակերպ. Խաչատրյանը` օրինագծի մասին

«Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում օրենքի մի քանի դրույթներ, որոնց ազդեցությունը, մեր կարծիքով, ծխախոտի տարածման վրա առանձնապես մեծ ազդեցություն չունի, բայց բավական մեծ ազդեցություն ունի տնտեսվարողների ու բիզնեսի վրա»,- ասաց Թունյանը:

Պատգամավորը հայտնեց, որ հանձնաժողովը որոշել է 1 տարով հետաձգել օրենքի կիրարկումը:

Օրենքով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ տեսանելի վայրում տեղադրումը:

«Կարծում ենք, որ ծխախոտի տարածվածության վրա դրանց ազդեցությունը խիստ կասկածելի է, իսկ տնտեսավարողների եկամուտների վրա ազդեցությունը` խիստ էական: Օրինակ, ըստ տնտեսվարողների հաշվարկի, գովազդից ստացված գումարի մինչև 10 մլրդ դրամը գնում է այդ խանութներին: ՊԵԿ-ի տվյալների համաձայն` փաստաթղթավորված մասը տարեկան 5 մլրդ դրամ է, բայց կա նաև չերևացող մաս: Մակնշման հետ կապված փոփոխության մասով կան գնահատականներ, որ եթե մենք այդ փոփոխությունը չհետաձգենք, տարեկան կարող ենք ունենալ ոչ թե 1-2 մլրդ դրամի, այլ տարեկան մինչև 20-30 մլրդ դրամի կրճատում»,-ասաց Թունյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ճիշտ հակառակ կարծիքը հայտնեց՝ խորհրդարանին ներկայացնելով նախարարության անհամաձայնությունը:

«Վարչապետի հանձնարարությամբ ամբողջ կառավարությունը, այդ թվում՝ ՊԵԿ-ը, չկարողացավ գտնել, թե պարոն Թունյանի նշած 10 մլրդ թիվը որտեղ է»,- ասաց Նանուշյանը:

Նրա խոսքով` միջազգային փորձագետների հետ կատարած հաշվարկների համաձայն` ՀՀ տնտեսությունը ծխախոտի հետևանքով տարեկան 273 մլրդ դրամ գումար է կորցնում:

Ինչու ռեստորաններում կվերանա «ծխողների կուպեն». Պարզաբանում է Առողջապահության ինստիտուտի տնօրենը - Sputnik Արմենիա
Ինչու է ռեստորաններում վերանալու «ծխողների կուպեն». պարզաբանում

Առողջապահության նախարարի տեղակալը հայտնեց` կորոնավիրուսային համավարակն ավելորդ անգամ ապացուցեց, որ ընտրված սահմանափակումների ճանապարհը ճիշտ է, քանի որ նրա խոսքով, ուղեկցող հիվանդությունները, որոնց հետևանքով մահանում են կորոնավիրուսով հիվանդները, հիմնականում պայմանավորված են ծխախոտամոլության հետ:

Ինչպես փլուզվեց կայսրությունը, կամ ընդամենը վարորդի ձեռքի սիգարետն է փոխվել

«Եթե մենք ընդունենք այս նախագիծն ու ևս մեկ տարով հետաձգենք բոլոր 3 դրույթները, երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար և կունենանք 310 մահ»,- ասաց Նանուշյանը՝ պատգամավորներին խնդրելով «դեմ» քվեարկել նախագծին:

Հիշեցնենք՝ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել էր 2020թ-ի փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո:

Այն պետք է ուժի մեջ մտներ փուլ առ փուլ՝ առաջին փուլը՝ 2021թ-ի հունվարի 1-ից, երկրորդ փուլով նախատեսված սահմանափակումները՝ մայիսից, մյուսները՝ 2022-24 թթ-ի ընթացքում:

Թորոսյանը կոչ է անում դեմ քվեարկել հակածխախոտային օրենքի կիրառումը հետաձգող նախագծին

Լրահոս
0