02:32 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
210 0 0

Վերջին մեկ տարվա ընթացքում գազի դիմաց չվճարելու դեպքերն ավելացել են, հատկապես քաղաքացիների շրջանում։ Աճել է նաև «Գազպրոմի» դատական հայցերի թիվը, սակայն սոցիալական բարդ իրադրության պատճառով ընկերությունը սահմանափակել է իր պահանջները:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. «Գազպրոմ Արմենիան» առաջիկայում ձեռնպահ կմնա գազի համար աճող պարտքերի ակտիվ բռնագանձումից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Նոյեմբերին ընկերության բաժանորդների շրջանում հաճախակի են դարձել գազի դիմաց չվճարելու դեպքերը։ Առայժմ դա լուրջ ֆինանսական խնդիրներ չի ստեղծում ընկերության համար, հավելեց նա:

«Մենք կառավարության հետ աշխատում ենք մուծումները վերականգնելու ուղղությամբ, պարզապես հիմա ձեռնպահ ենք մնում որևէ գործողությունից, կարծում եմ, հասկանում եք, թե ինչու»,-նշեց  Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ Արմենիայից» Sputnik Արմենիային հայտնել էին, որ 2020թ․-ի նոյեմբերի արդյունքներով գազի հաշիվների չվճարման ցուցանիշները նախորդ տարված ցուցանիշների համեմատ աճել են։

2019 թվականի նոյեմբերի արդյունքներով՝ Հայաստանի տնային տնտեսությունները չեն վճարել գազի հաշիվների ընդհանուր գումարի 0,6%-ը։ 2020 թվականի նոյեմբերին չվճարումն արդեն կազմել է 6,6 տոկոս: Ձեռնարկությունների շրջանում այդ ցուցանիշը այդքան շատ չի փոխվել, բայց նույնպես աճել է (1,1 տոկոսից մինչև 1,6 տոկոս)։

Համապատասխանաբար առավել հաճախակի են դարձել ոչ միայն մեկ ամսվա, այլև երկարաժամկետ (ավելի քան վեց ամսվա) պարտքերը։ 2019թ․-ի նոյեմբերի համեմատ տնային տնտեսությունների շարքում չվճարողների թիվը 3200-ից աճել է մինչև մոտ 4600-ի։ Չվճարող ձեռնարկությունների թիվը 1224-ից հասել է 1252-ի։ Դրա հետևանքով նոր դատական գործեր են հարուցվել վարձի չվճարման հարցով․ դրանց ընդհանուր թիվը 834-ից հասել է 1104-ի։

Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր

Ըստ թեմայի

Ադրբեջանի բանակը չի պայթեցրել Իրան-Հայաստան գազամուղը․ ՏԿԵ
Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը
ՀՀ-ն 30 մլն խորանարդ գազ կխնայի հայ-ադրբեջանական սահմանին գազամուղի վերանորոգումից հետո
թեգերը:
պարտք, գազ

Գլխավոր թեմաներ