01:16 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո հայկական շուկայում առկա թուրքական մակնշմամբ ապրանքների խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանը հակված է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամանակը երկարաձգելու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր` 6-ամսյա արգելքը։

«Հակված ենք երկարացնել արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա։ Սա նաև տեղական արտադրանքը պաշտպանելու համար է արվում»,–ասաց նախարարը։

Նա անդրադարձավ նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած արգելքից հետո հայկական շուկայում թուրքական մակնշմամբ ապրանքների առկայությանն` ասելով, որ տասնյակ տարիներ մեր շուկայում եղել են թուրքական և ադրբեջանական մակնշմամբ ապրանքներ։

Քերոբյանի խոսքով` եթե պնդենք, որ, օրինակ, «Սանդորան» կամ «Կոկա–կոլան» և մյուս բոլոր ընկերությունները մեզ վաճառեն ապրանք, որի վրա չկա ադրբեջանական մակնշում, այդ ժամանակ գնաճը կդառնա 10 տոկոս։ Այսինքն` ընկերություններն այդ փոփոխությունները կմտցնեն իրենց ծախսերի մեջ։

Հիշեցնենք, որ որոշումը կայացվել է նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն առևտրային ընկերություններին ժամկետ է տրվել, որպեսզի նրանք հասցնեն փոխարինել թուրքական ապրանքը։

Հայաստանը վերջին տարիներին Թուրքիայից մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է ներմուծել։

Ոչ միայն թուրքականի փոխարեն. ռուսական ապրանքները տեղ են գտնում հայկական շուկայում

Ըստ թեմայի

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա
Հայաստանում թուրքական ապրանքները կփոխարինվեն իրանականո՞վ
թեգերը:
Վահան Քերոբյան, արգելք, ներմուծում, Թուրքիա

Գլխավոր թեմաներ