17:01 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան եկամտային հարկը հաշվարկելիս. եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը նախորդ տարվա համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու. շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը։

Սա, ըստ ՊԵԿ–ի, հնարավորություն կտա բիզնեսին ունենալ ազատ ֆինանսներ և դրանք տնօրինել` ելնելով ընկերության առաջնահերթություններից:

Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու` ՊԵԿ-ի առաջարկը:

«Ներկայում ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունն ապահովելու և ավելի ճկուն միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Պե՞տք է, որ երկրում գործեն բազմաթիվ զինված կառույցներ. Քոչարյանը` ՊԵԿ-ին զինելու մասին

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետով նվազելու է:

ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված և առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Նախատեսվածից 60 մլրդ դրամով ավել եկամուտ է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ

Ըստ թեմայի

Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը
Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ ճակատագիր կունենա եկամտահարկի վերադարձի ծրագիրը
Իշխանությունն ուզում է հրաժարվել հիփոթեքի դեպքում եկամտահարկը վերադարձնելու ծրագրից
թեգերը:
հարկեր, եկամտահարկ, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ