10:58 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Վարչապետը վստահ է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում անհրաժեշտ է միջազգային վերահսկողություն։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շվեդիան պատրաստակամ է ու նպատակադրված էլ ավելի ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում, այդ թվում՝ նպաստելու մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոն հանդիպման ընթացքում խոսել են համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Շվեդիան մեծապես կարևորում է Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչումը, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությանը:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է մեր երկրի տնտեսական դաշտում շվեդական բիզնեսի ներգրավմամբ:

Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և նշել, որ Հայաստանի օրակարգում առաջնահերթություն է հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես գերիների հետ վերադարձի ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում անհրաժեշտ է միջազգային վերահսկողություն։

Премьер-министр Никол Пашинян принял Чрезвычайного и Полномочного Посла Швеции в Армении Патрика Свенссона (4 февраля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոն

Դեսպանն ընդգծել է, որ Շվեդիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու և հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը հասնելու գործում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Премьер-министр Никол Пашинян принял Чрезвычайного и Полномочного Посла Швеции в Армении Патрика Свенссона (4 февраля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոն

Ըստ թեմայի

Հայերի հանդեպ խոշտանգումներն Ադրբեջանում գովաբանվում են. ՀՀ ՄԻՊ-ը՝ Շվեդիայի դեսպանին
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
Շվեդիան Ղարաբաղում խաղաղապահների թեմայով պաշտոնական հարցում չի ստացել. ԱԳՆ
թեգերը:
տնտեսություն, Դեսպան, Շվեդիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ