00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հագուստը կթանկանա՞․ թուրքական ապրանք ներկրող հայ գործարարները «օդում կախված» են մնացել

© Sputnik / Andranik GhazaryanПара проходит мимо витрин брендовых магазинов одежды в центре Еревана
Пара проходит мимо витрин брендовых магазинов одежды в центре Еревана - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում թուրքական հագուստի բրենդերը ներկայացնող գործարարները դեռ չգիտեն, թե ինչպես են շարունակելու աշխատել։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել` ինչ է կատարվում այս պահին հագուստի շուկայում և արդյո՞ք սպասվում է գների բարձրացում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանում բազմաթիվ գործարարներ հայտնվել են «օդում կախված» վիճակում՝ թուրքական ապրանքների արգելքի պատճառով, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։

Եվ չնայած էմբարգոն հայտարարված է կես տարի ժամկետով, Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է հանդես գալ այն երկարաձգելու առաջարկով։ Ի դեպ, հագուստն ու տեքստիլը Թուրքիայից ներկրման հիմնական ապրանքներից են։ Եթե 2019թ․-ին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 միլիոն դոլարի ապրանք(դրանցից 69,4 միլիոնի՝ հագուստ), ապա 2020թ-ին ներկրումը կազմել է մոտ 100 միլիոն դոլար(այնուամենայնիվ ազդեցություն է ունեցել Արցախի պատերազմն ու դրանում Թուրքիայի գործոնը)։ Անցած տարի ներկրվել է ավելի քան 33 միլիոն դոլարի հագուստ։ Այդպիսով, տեքստիլը կազմել է ամբողջ ներկրման մոտ 1/3-ը։

Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում արդեն գործում է. ի՞նչ կարող է այն փոխել

Ընդ որում՝ ոլորտի աջակցության որևէ պետական ծրագիր դեռևս նախատեսված չէ, ոչ ոք վաճառականներին չի ուղղորդել այլ երկրների հետ աշխատելու, այլընտրանք չի առաջարկել։

Թուրքական ապրանքանիշներ

Եթե խոսենք Հայաստանում թուրքական ապրանքանիշների մասին, որոնց թվում են Mavi, Koton, LC Waikiki, De Facto-ն և այլն, ապա որոշներն արդեն նոր հավաքածուներ չեն ստանում և զեղչով վաճառում են եղած ապրանքը։

«Շատ ցավոտ հարց է մեզ համար, չենք պատկերացնում, թե ինչ ենք անելու։ Մենք կուզեինք ապրանք ներկրել, բայց հիմա  անհնար է։ Ուրիշ բրենդ նույնպես չենք կարող բերել՝ փակ սահմանների պատճառով։ Բացի այդ, ստիպված կլինենք նորից վերանորոգել խանութը, նորից ներդրում անել»,-մեզ հետ զրույցում ասաց Koton խանութի մենեջերը։

Вице-спикер Ален Симонян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
«Ես ձեզ ցույց կտամ մի բան...». հայ գործարարները շարունակում են Թուրքիայից ապրանք ներկրել

Պահեստում ապրանքի ոչ մեծ խմբաքանակ է մնացել, գնորդների պակասից չի բողոքում։ Բայց ասում է, որ իրենց բոլորին՝ բոլոր գործարարներին, «լավ քաշեցին»․արգելքը մտցրեցին, իսկ փոխարենը ոչինչ չառաջարկեցին։ Չէ՞ որ շատերն արդեն երկար տարիներ է` այս բիզնեսում են, կան մարդիկ, որ դեռ նոր էին սկսել՝ բանկից վարկ վերցնելով։

Հետաքրքիր է, որ չնայած մեր բազմաթիվ ու համառ փորձերին, այդպես էլ չհաջողվեց LC Waikiki խանութների ցանցից մեկնաբանություն ստանալ, թե որտեղից են հիմա բերում ապրանքը։ Ընդ որում՝ այդ ապրանքանիշի բոլոր խանութներում շատ աշխույժ առևտուր է ընթանում։

Մենք որոշեցինք դիմել նաև Alhokair Retail Group Armenia ընկերությանը, որը ներկայացնում է հայտնի և Հայաստանում շատ պահանջված իսպանական բուտիկները, որոնց թվում են Stradivarius, Pull & Bear, Bershka, Massimo Dutti, Zara խանութները։ Գնորդները հազվադեպ, բայց այնուամենայնիվ տեսնում էին «Made in Turkey» գրությամբ պիտակներ(հիշեցնենք, որ այդ ապրանքանիշերի արտադրանքը հիմնականում կարվում է Մարոկկոյում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բանգլադեշում և այլն)։

ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների մասին պայմանագիրը

Ինչպես պարզաբանեց Alhokair Retail Group Armenia-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, ներկայացված ապրանքանիշների ոչ մեծ շարք իսկապես ներկրվել է Թուրքիայից, սակայն 2021 թ․-ի հունվարի մեկից այդ մատակարարումները լիովին դադարեցվել են։

«Թուրքական ապրանքն արգելափակելու հայտը մենք գլխամասային գրասենյակ էինք ուղարկել դեռ նոյեմբերին։ Ըստ էության՝ դեկտեմբերին ստացված հագուստի խմբաքանակում թուրքական արտադրանք գործնականում չի եղել»,-ասաց Հովսեփյանը։

Չինաստանը լուծում չէ

Արդյո՞ք  հարևան երկրից հագուստ և տեքստիլ ներկրող առանձին գործարարներ կարող են վերակողմնորոշվել դեպի այլ երկրներ։

Մանրածախ առևտրով զբաղվող Արմենը, որն իր ապրանքը ներկայացնում է Երևանի առևտրի կենտրոններից մեկում, չի պատկերացնում, թե ինչ է անելու։ Այն հարցին, թե արդյոք հնարավոր է ուղղությունը փոխել դեպի Չինաստան, նա պատասխանում է․«Ոչ մեծ գործարարի համար Չինաստանից ապրանք բերելը ձեռնտու չէ։ Ճանապարհը շատ երկար է, և փոքր խմբաքանակները պարզապես չեն արդարացնի ծախսը, իսկ մենք չենք կարող մեծ ծավալ ապահովել»։

Очередь в одном из крупных супермаркетов Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2021
Ինչու են ադրբեջաներեն պիտակներով ապրանքները հայտնվում Հայաստանում

Գործարարի խոսքով՝ մեծ խմբաքանակների համար մեծ գումարներ են պահանջվում, իսկ մանրածախ առևտրականների մեծ մասն արդեն վարկեր ունի, և հազիվ թե բանկերը նոր վարկեր տրամադրեն նրանց։

Հարկ է նշել, որ Թուրքիա նույնպես չինական հումք է մտնում, որն այնտեղ վերամշակվում է և հետագայում արդեն վերավաճառվում այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանին։

Հնարավոր է՝ շատերը կսկսեն ապրանքի հետևից Մոսկվա գնալ, բայց այդ դեպքում էլ չի հաջողվի խուսափել թուրքական արտադրանքից։ Արդյունքում կստացվի, որ Հայաստանի շուկայում կրկին կհայտնվի թուրքական ապրանք, բայց արդեն ավելի բարձր գնով ու զարտուղի ճանապարհով, քանի որ թուրքական շտրիխ կոդով(869) ապրանքը, ըստ սահմանված արգելքի, այսպես թե այնպես Հայաստան մտնել չի կարող։

«Եթե Մոսկվայով բերենք, ապա միևնույն 20 հազար դրամանոց բլուզը կարժենա արդեն 25-28 հազար դրամ։ Բայց մեր ժողովուրդը կկարողանա՞ այդ գնով առնել»,-հարցնում է մեր զրուցակիցը։

 Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս երկրներին, ապա այստեղ, գործարարի խոսքով, խոչընդոտներ կլինեն տեքստիլի կա՛մ գնի, կա՛մ որակի հարցում․հո չես կարող Թուրքիայից եկող հագուստը համեմատել Ղազախստանից եկող հագուստի հետ։

Տղամարդը խոստովանում է, որ պատերազմից հետո ընդհատել է կապը թուրք գործընկերների հետ․«Տեղի ունեցածից հետո, այսքան զոհերից հետո ո՞նց աշխատեմ նրանց հետ... չնայած ընդամենը առևտրականներ են»։

Սակայն ոչ բոլոր հայ առևտրականներն են այդպես վարվել։ Ոմանք չեն դադարեցրել համագործակցությունը թուրք գործընկերների հետ և վստահ են՝ ամառվանից արգելքը կհանվի։

Ոչ միայն թուրքականի փոխարեն. ռուսական ապրանքները տեղ են գտնում հայկական շուկայում

«Դեկտեմբերին մենք նույնիսկ ոչ թե կես, այլ մի ամբողջ տարվա ապրանք ներկրեցինք։ Իսկ հունիսից, ինձ թվում է, էմբարգոն կչեղարկեն»,-ասում է Նարինե անունով ձեռնարկատերը, որը տղամարդու բարձրորակ կոստյումներ է վաճառում նույն առևտրի կենտրոնում։

Նա նույնպես նշում է, որ Չինաստանը չի կարող տվյալ դեպքում փոխարինել Թուրքիային․կամ որակն ավելի վատը կլինի, կամ էլ միայն փոքր չափսեր կլինեն։

«Մենք ուրախ կլինեինք ամեն ինչ արտադրել այստեղ, մեր երկրում, բայց ո՛չ կտոր ունենք, ո՛չ թել։ Կարծում եք՝ հագուստի հայկական բրենդները որտեղի՞ց են կտոր ստանում»,-հարցնում է կինը և ավելացնում, որ մինչև պատերազմը հաճախորդները հաճույքով էին գնում թուրքական ապրանքը, բայց հիմա հրաժարվում են և նախընտրում տեղական արտադրանքը։

Торговые павильоны в подземном переходе площади Гарегина Нжде - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Մենք զրուցեցինք նաև հայկական որոշ ապրանքանիշներ ի ներկայացուցիչների հետ, որոնք միջին գնային շերտի հագուստ են արտադրում (հայտնի դիզայներները, որպես կանոն, իտալական կտորներ են օգտագործում)։ Նրանք նյութերը ձեռք են բերում Երևանի կտորեղենի հայտնի խանութներից։ Վերջիններս, իրենց հերթին, ապրանքը ներկրում են մեծամասամբ Թուրքիայից, Չինաստանից և Դուբայից։

Արգելքից հետո որոշ գործարարներ սկսել են մտածել Սիրիայից տեքստիլ բերելու մասին, կամ էլ որոշել են կենտրոնանալ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։

«Դուբայի արտադրանքը թուրքականից բավականին թանկ է։ Դրանով պայմանավորված` գների բարձրացումն անխուսափելի է։ Գնաճն արդեն սկսվել է։ Բայց հետագայում էլի բարձրացում է սպասվում»,-ասաց կինը։

Այսպիսով, արդեն հիմա կարելի է որոշ ենթադրություններ անել։ Առաջինը՝ դժվար է պատկերացնել, որ թուրքական հագուստը լիովին կանհետանա հայկական շուկայից։ Ամենայն հավանականությամբ, որոշ գործարարներ՝ ամենախոշորները, կհաջողեցնեն գաղտնի ուղիներ գտնել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական բեռնատարներին արգելված չէ մտնել երկիր։ Հիմնականում կտուժեն մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչները։

Իրավիճակը կտրուկ փոխելու համար շատ լուրջ պետական ծրագրեր են հարկավոր, որպիսիք մոտ ապագայում հաստատ չեն լինի։

Լրահոս
0