07:49 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
8910

Որոշ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, դեռևս նվազեցված տուրքերով են ապրանքներ ներմուծում ԵԱՏՄ։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը կվերանայի մաքսային արտոնությունները երրորդ երկրների համար։

Մի շարք զարգացող երկրներ իջեցված մաքսային տուրքերով ապրանքներ են ներմուծում ԵԱՏՄ։ Նման միջոցը որպես աջակցություն է կիրառվում, բայց իրականում ոչ բոլորն ունեն դրա կարիքը։

«Այդ ցանկում գտնվող երկրների 75%-ն իրենց տնտեսական ցուցանիշներով արդեն չեն համարվում ցածր եկամուտ ունեցող երկրներ և նման տուրքերի կարիք չունեն։ Այդ պատճառով այդ երկրների ցանկը կվերանայվի», - հավելել է նա։

Նշենք, որ նման երկրների թվում է նաև Թուրքիան, որը դեպի ԵԱՏՄ արտահանման մի մասի համար մաքսային արտոնություններ է ստանում։ 2019 թվականին Թուրքիայից Ռուսաստան արտահանումը կազմել է գրեթե 3,5 մլրդ դոլար, դեպի Ղազախստան՝ ավելի քան 800 մլն դոլար։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

Ըստ թեմայի

ԵԱՏՄ–ում քաղաքացիների թոշակը հաշվարկելիս կգումարվի նաև անդամ երկրներում ունեցած ստաժը
ԵԱՏՄ երկրների գլխավոր սանիտարական բժիշկները պայմանավորվածություն են ձեռք բերել
ԵԱՏՄ-ի և Իրանի նոր առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններ կմեկնարկեն. ի՞նչ կտա դա մեզ
թեգերը:
Թուրքիա, Իյա Մալկինա, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ