19:34 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Էկոնոմիկայի նախարարությունում Փաշինյանը հիշել է, որ իր կառավարությանը մեղադրում էին ճգնաժամային կառավարումը ձախողելու մեջ և նշել, որ Հայաստանը հաղթահարել է կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարարությունում և անդրադարձել մակրոտնտեսական իրավիճակին։

Նա արձանագրել է, որ կորոնավիրուսին գումարված պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր, սակայն ըստ նրա, կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրապարտատոմսերի աճող թողարկումն էր:

Փաշինյանը հիշեցրել է, որ այս թողարկումը հաջողվել է իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով:

«Մեկ տարի տևած ճգնաժամի ընթացքում մեզ ցույց էր տրվում տարբեր օրինակներ, թե ինչպես կառավարել երկիրը կորոնավիրուսային ճգնաժամի իրավիճակում։ Բայց այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի օրինակը կարելի է ի ցույց դնել այլ երկրների, որոնք ժամանակին ի ցույց էին դրվում մեզ։ Հիմա ոչ մեկ չի հիշում, բայց մենք հիշում ենք հուլիս–օգոստոսին մեր հասցեին արված մեղադրանքները, թե մենք ճգնաժամային կառավարում չենք կարողանում իրականացնել»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց, որ 2021-ի տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով

Նրա խոսքով` ամենաշոշափելի գնահատականը ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները։ «Սա վստահության կարևոր ցուցիչ է։ Եվրապարտատոմսերի այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով։ Սա նշանակում է, որ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային»,–նշեց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց, որ մյուս խնդիրը, որ ձևակերպում են իրենց առաջ` վերականգնում է և զարգացումը, զարգացման տեմպի վերադարձը Հայաստան։ Այս առումով նա կարևորեց էկոնոմիկայի նախարարության դերը։

Ըստ թեմայի

Ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը մտել 2021 թվական
Հայաստանը կանեփ կաճեցնի. համավարակի և պատերազմի տնտեսական շոկերը հաղթահարելու միջոց
Շվեդական բիզնեսը՝ Հայաստանի տնտեսական դաշտում․ հանդիպել են Փաշինյանն ու Շվեդիայի դեսպանը
թեգերը:
եվրապարտատոմս, Պատերազմ, կորոնավիրուս, Էկոնոմիկայի նախարարություն, Վահան Քերոբյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ