10:02 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
73301

Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ տեխնիկական կանեփի առաջին օրինական ցանքատարածությունները Հայաստանում կհայտնվեն արդեն այս գարնանը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել պոտենցիալ ֆերմերների շրջանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Վերջին մի քանի օրվա մեջ բազմաթիվ գործարարներ ու ֆերմերներ են մեզ դիմել` ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ  հիմնական հետաքրքրվողները նրանք են, ովքեր նախկինում այդ գործունեությամբ զբաղվել են արտերկրում։

Նման հետաքրքրությունը հաշվի առնելով` էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ տեխնիկական կանեփի առաջին օրինական ցանքատարածությունները Հայաստանում կհայտնվեն արդեն այս գարնանը։

«Մենք հիմա ստեղծում ենք աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի թե՛ իրավական, թե՛ անվտանգային և թե՛ բիզնես հարցերը կարգավորելով։ Որպեսզի կարգավորումները այնպես անենք, որ առավելագույնս ապահովված լինենք ոչ տեխնիկական կանեփ աճեցնելու սցենարներից և ունենանք հնարավորինս մեծ բիզնես քեյս, երբ ՀՆԱ–ի մեջ կտեսնենք այդ հատվածը»,– ասաց նա։

Վահան Քերոբյանը չթաքցրեց, որ կանեփի մշակումը թույլատրելով հանդերձ` կառավարությունը, այնուամենայնիվ, որոշակի մտավախություն ունի, որ տեխնիկական կանեփի քողի տակ կարող է աճեցվել նաև դրա` թմրանյութ հանդիսացող տեսակը։

«Մտավախություն կա և նախկինում եղել է նման փորձ տեխնիկական կանեփ աճեցնելու, որին հետո խառնվել է ոչ տեխնիկական կանեփը։ Նման դեպքերից խուսափելու համար, աշխատանքային խմբում հենց սկզբից ներգրավվելու են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,– ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նշենք, որ նախարար Քերոբյանի հիշատակած դեպքը տեղի էր ունեցել 2019-2020թթ–ին։

«Արմերիկա» ընկերությունը դիմել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` տեխնիկական կանեփի «Հեմփ» կոչվող տեսակը ցանելու թույլտվություն ստանալու համար։

Նախարարությունից գործարարի նամակին պատասխանել էին, որ ՀՀ օրենսդրությամբ «կանեփի բոլոր տեսակները համարվում են թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր», որոնք ընդգրկված են ՀՀ–ում արգելված մշակաբույսերի ցանկում։

Փաշինյանը հայտարարեց, որ 2021-ի տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով

Միաժամանակ գործարարը նաև այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին էր դիմել` հայտնելով, որ պատրաստվում է Հայաստանում զբաղվել «Հեմփ» տեսակի մշակաբույսի աճեցմամբ ու վերամշակմամբ և իր ցանքատարածությունները պաշտպանելու համար խնդրել ոստիկանության աջակցությունը։

Արդյունքում ոստիկանությունն «Արմերիկայի» տնօրենի հետ կնքել էր պայմանագիրը` Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող 1 հա տարածքի պահպանության մասին։

Բայց ոստիկանները սկզբում, կնքված պայմանագրին համապատասխան, պահել–պահպանել էին կանեփի ցանքատարածությունները, իսկ երբ բերքն աճել էր, հենց իրենք էլ այրել էին այն ամբողջությամբ։

Հիմա կառավարությունը վստահեցնում է, որ նման իրավիճակ չի ստեղծվի, որովհետև օրենքում փոփոխություններ են եղել։  Տեխնիկական կանեփի մշակումը նույնիսկ ներառված է կառավարության  հաստատած 2021թ–ի տնտեսական արձագանքման ծրագրում ու գործողությունների պլանում։

«Ցավոք, կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, այդ մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- կառավարության փետրվարի 4-ի նիստում, ծրագրի հաստատման ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտոնական տեղեկանքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական  կանեփի մշակության հիմնական նպատակը դրանից թել ստանալն է։ Բայց կանեփի հումքը կարելի է օգտագործել նաև տեքստիլ արդյունաբերության մեջ` թուղթ, ներկեր, լաքեր, կոսմետիկ միջոցներ, բժշկության մեջ կիրառվող յուղեր ստանալու նպատակով: Կանեփի սերմերը լայնորեն կիրառվում են նաև հայկական ավանդական խոհանոցում։

Ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը մտել 2021 թվական

Կանեփի շրջանառությունը տարեցտարի մեծ թափ է ստանում համաշխարհային շուկայում։ Այսպես` ԵՄ երկրներում  կանեփի սերմի պահանջարկը 2013 թվականին կազմել է 18 000 տոննա, 2015 թվականին` 21 000 տոննա, ընդ որում, 1 տոննա սերմի արժեքը 2008 թվականին կազմել է 1000 եվրո, իսկ 2015 թվականին այն կրկնապատկվել է` դառնալով 2000 եվրո:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով` տեխնիկական կանեփի համաշխարհային առաջատարներն են Հյուսիսային Կորեան, որտեղ ցանքատարածությունները կազմում են ընդհանուր 20 511 հա, Ֆրանսիան` 12 081 հա, Չինաստանը` 12 821 հա, Չիլին` 6 428 հա:

Ըստ թեմայի

«Ոստիկանապետն արդեն փոխվել է». ինչպես Հայաստանում թույլ տվեցին կանեփ աճեցնել, ապա այրեցին
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի հայ գործարարների հետ
ՌԴ դեսպանն ու Վահան Քերոբյանը հանդիպել են և համագործակցության հարցեր քննարկել
Կառավարությունը քննարկում է սահմանափակումները նորից թուլացնելու հարցը. Վահան Քերոբյան
թեգերը:
գործարար, գյուղատնտեսություն, Վահան Քերոբյան, տնտեսություն, Հայաստան, կանեփ

Գլխավոր թեմաներ