11:06 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
356 0 0

Հացի, կարագի, հավի մսի գներն աճում են ներմուծման պատճառով, կաթնամթերքի գները՝ գազի թանկացման։ Էժանացել է միայն տավարի միսը, այն էլ` անասունների սպանդի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայաստանում 2021 թվականի հունվարին, 2020 թվականի հունվարի համեմատ, գներն աճել են 4,5 տոկոսով: Գներն աճել են նաև դեկտեմբերին (այն ժամանակ 12 ամսվա աճը կազմել է 3,7%)։

Հացն ու ալյուրից պատրաստված մթերքները

Մասնավորապես աճել են հացի (գրեթե 8%-ով), ալյուրի (գրեթե 14%-ով), մակարոնեղենի (գրեթե 7,5%-ով) գները։ Այստեղ փոփոխությունները կապված են դոլարի փոխարժեքի հետ։ Քանի որ Հայաստանում ալյուրը հիմնականում ներկրված է, այն թանկացել է դոլարի փոխարժեքի պատճառով, իսկ դոլարը, ինչպես արդեն բազմիցս գրել ենք, թանկացել է հանրապետությունում իրարանցում առաջանալու պատճառով։ Շղթայական թանկանում են և՛ հացը, և՛ մակարոնեղենը։ Հրուշակեղենի գները չեն աճում ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ ընկել է նաև դրանց պահանջարկը (որպես ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների, դրա մասին մասին նույնպես արդեն գրել ենք):

Բացի այդ, արժույթի տատանման հետևանքով բիզնեսի համար մեծացել են գազի սակագները (ձեռնարկությունների դեպքում դրանք կախված են դոլարի փոխարժեքից), այդ պատճառով էլ սկսել են թանկանալ նաև այլ սննդամթերքները (չէ ՞ որ գրեթե ամենուր դրանց պատրաստման համար գազ է օգտագործվում)։

Թեև հացի գները կրկնակի դանդաղ են աճում, քան ալյուրինը, թանկացումը կարող է թաքնված լինել։ Հնարավոր է` հացթուխները նույն գնով են վաճառում հացը, բայց նվազեցրել են դրա քաշը։

Արցախյան արտադրողները լուրջ խնդիրներ ունեն. ինչո՞ւ է «մերժվում» էժան ու որակով ապրանքը

Հիշեցնենք, որ գազի թանկացումը տարվա ընթացքում արդեն երկրորդն է. հուլիսին սակագներն աճել են 5-6 տոկոսով, իսկ հոկտեմբեր-դեկտեմբերին, արտարժույթի տատանումների պատճառով ՝ ևս 7-8 տոկոսով:

Կաթնամթերք

Արդյունքում թանկացել է նաև կաթնամթերքը (քանի որ ցանկացած կաթնամթերքի համար անհրաժեշտ են կաթի պաստերիզացիայի էներգաարտադրության ծախսեր)։ Կաթնամթերքը շատ չի թանկացել(2-3%-ով), քանի որ դրա համար հումքը հիմնականում տեղական է (կաթի փոշու մի մասը, այնուամենայնիվ, ներկրվում է արտասահմանից)։ Կարագը թանկացել է 4 տոկոսով, քանի որ դրա մոտ մեկ քառորդը ներկրվում է արտասահմանից։

Ձու

Ավելի քան 25%-ով աճել է ձվի գինը, աայց այստեղ գներն ավելի շուտ ոչ թե աճում են, այլ վերականգնվում։ Անցյալ տարի գերարտադրության պատճառով ձվի գինը կտրուկ նվազել էր, իսկ հետո աստիճանաբար վերականգնվել։

Միս

Նկատելիորեն նվազել է միայն տավարի մսի գինը (գրեթե 5%-ով), սակայն դրանում քիչ լավ բան կա։ Քանի որ հայկական կողմի վերահսկողության տակ ավելի քիչ արոտավայրեր են մնում, գյուղացիները վաճառում կամ մորթում են անասուններին, դրա համար էլ էժանացել է և՛ կովը, և՛ միսը։

Եթե խոսենք թռչնամսի մասին, ապա հավի մսի գինը բարձրացել է, քանի որ Հայաստանն այն ներկրում է (մոտ երկու երրորդով)։ Տեղական արտադրողները չեն բարձրացնում գները, որ դիմանան էժան ներմուծման մրցակցությանը (հատկապես Ուկրաինայից)։

Ապագայի համար

Ընդհանուր առմամբ` ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գները շարունակում են աճել։ Հունվարին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսը հասել է 2014 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին:

Ցորենի գներն աճում են, քանի որ մարտին Ռուսաստանը կկրկնապատկի ցորենի արտահանման մաքսատուրքերը (ճիշտ է, Հայաստանի վրա այդ միջոցը չի տարածվի)։ Բուսական յուղի գների աճը կապված է Հարավարևելյան Ասիայում արմավենու յուղի (առատ անձրևների պատճառով) ու Արգենտինայում սոյայի յուղի արտադրության ծավալների (գործադուլների պատճառով) անկման հետ:

Շաքարի գներն աճում են բարձր պահանջարկի ու բերքի ցածր ակնկալիքների, ինչպես նաև նավթի աճող գների պատճառով (այդ դեպքում շաքարի մի մասը, հատկապես Բրազիլիայում, մշակվում ու դառնում է բիոդիզել): 2021 թվականին ՄԱԿ-ը (ի դեմս FAO-ի) հյուսիսային կիսագնդում ցորենի բերքի փոքր աճ է ակնկալում։ Դրա հետ մեկտեղ, 2020-21 թվականների ընթացքում հացահատիկի համաշխարհային սպառումը կաճի մոտավորապես 2 տոկոսով, իսկ հացահատիկի պաշարները կկրճատվեն մինչև վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածր մակարդակ:

Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից

Ըստ թեմայի

2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացումներ էլի են սպասվում
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը
թեգերը:
թանկացում, հացահատիկ, Հաց, Միս

Գլխավոր թեմաներ