20:17 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
70710

«Նաիրիտ» գործարանն արդեն 10 տարի է՝ չի աշխատում։ Պետությունը չի պատրաստվում այն վերականգնել և ներդրողներ չի փնտրում։ Վերջերս աշխատակիցներից մեկը տեսագրություն էր տարածել` վստահեցնելով, որ ուզում են քանդել կաուչուկի արտադրամասը։

Ինչպես քանդեցին

«Նաիրիտը»՝ Խորհրդային Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկը, արտադրում էր սինթետիկ կաուչուկ, ինչպես նաև մի շարք քիմիական նյութեր (այդ թվում՝ հազվագյուտ թթուներ)։ Այն ժամանակ գործարանում աշխատում էր մոտ 10 հազար մարդ։ Գործարանը շարունակում էր կաուչուկ արտադրել նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց 2000-ականների կեսերին պետությունը գործարանը վաճառեց մի օֆշորային ընկերության, որն այնուհետև սնանկ հայտարարվեց։ 2010թ․-ի ապրիլից ի վեր արտադրությունը լիովին կանգ է առել, սնանկացման գործընթաց է ընթանում։2015թ․-ին, այսինքն 2018-ի իշխանափոխությունից առաջ, կառավարությունը հայտարարեց, որ արտադրության վերսկսման համար ներդրողներ է փնտրելու։ Անցած 5 տարիների ընթացքում խոսվեց ընդամենը 1-2 ընկերության մասին, որոնց ներկայացուցիչներն այցելել էին գործարան, բայց այն վերականգնելու հարցում շահագրգռվածություն չէին հայտնել։

Ինչ էին խոստանում

Գործարանը գույքը վաճառում է կոմունալ ծառայությունների և վարկերի պարտքերը մարելու համար։ Ձեռնարկությունում նշանակվել է սնանկության կառավարիչ, բայց նա հաշվետու է վարկատուների խորհրդին, իսկ նրանց մեծամասնությունը պետական կառույցներ են (Պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայություն, Երևանի ՋԷԿ, տարածքային կառավարման նախարարություն): Ուստի պետությունն իրավունք ունի և պետք է հետևի, թե գործարանից ինչը կարելի է վաճառել, ինչը պետք կլինի հետագա արտադրության համար։

2019 թ․-ի հունիսին վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպեցին գործարանի նախկին աշխատակիցների հետ, որոնք ուզում են, որ գործարանն աշխատի։ Պաշտոնյաները նախկին աշխատակիցներին երաշխիքներ տվեցին` գործարանի հզորությունները գնող ցանկացած գնորդ պարտավոր է լինելու վերականգնել արտադրությունը։ Դրա համար ներդրողը պետք է բիզնես ծրագիր կազմի ու ներկայացնի կառավարությանը։ Քննարկումներին կհրավիրվեն նաև գործարանի նախկին աշխատակիցները։

«Նաիրիտի» վտանգավոր քիմիական նյութերն անտերության են մատնված. գործարանը լրիվ կործանո՞ւմ են

«Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս–մաս և անորոշ ապագայով օտարումը»,-ասված է հանդիպման արդյունքների արձանագրության մեջ, որը ստորագրել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Մհեր Թոփչյանը, ինչպես նաև գործարանի նախկին աշխատակիցները (ներառյալ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը):

Договоренность  аппарата правительства Армении с бывшими сотрудниками завода Наирит, июнь 2019
© Photo
Արձանագրության տեքստը

Ուստի սնանկության կառավարիչը վաճառեց ոչ արտադրական գույքը (գրասենյակային կահույք, հին ավտոմեքենաներ, ավելորդ խողովակներ և այլն), բայց ոչ քիմիական արտադրամասերը:

Ընդ որում` սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցներում մի քանի անգամ հայտարարել է, որ այդ գումարը չափազանց քիչ է գործարանում մնացած պահակների և աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար (աշխատակիցներից մի քանիսին պահել են պահեստներում մնացած սարքավորումներին և քիմիական նյութերին հետևելու համար): Քիմիական նյութերին հետևում էր ԱԻՆ բրիգադը, սակայն դեռևս 2020թ․-ի մայիսին նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դադարեցրել են «Նաիրիտի» հետ պայմանագիրը, քանի որ կառավարիչն այլևս չի կարող կատարել աշխատավարձի պարտավորությունները։

«Լվա ինքդ»

Վերջերս գործարանից ահազանգ հնչեց․ աշխատակիցներից մեկը համացանցում տեսագրություն հրապարակեց 1/12 արտադրամասից, որտեղ քլորոպրենային կաուչուկ էին արտադրում։

«Նայեք, ժողովուրդ, շիննի գործարանը քանդել են, սարքել են «Լվա ինքդ»։ Այ էս էլ քանդում ենք, տանենք, տանք թուրքերին։ Տեսեք, ժողովուրդ»,– ասում է նա։

«Ի՞նչ ես անում»,– կադրից դուրս հարցնում է մեկը։

«Նկարում եմ, որ տեսնենք` էսի էթում ա թուրքերին, հաստ, նեռժի ապրանքը գնում ա թուրքերին։ Հետո էլ ասեն` թուրքը մեղավոր ա»։

Թե ում կվաճառեն սարքավորումները (եթե վաճառեն), հայտնի չէ։ Ուղղակի պետք է ամեն ինչ ստուգել և պարզել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում նշեց «Նաիրտի» նախկին տնօրեն, ակտիվիստների վերոնշյալ խմբի անդամ Կարեն Իսրայելյանը։

«Այո, տեսանյութում չի երևում, որ սարքավորումները կոնկրետ հանում-տանում են։ Բայց թող իշխանություններն ուղղակի գան գործարան և պարզեն՝ կառավարիչը պատրաստվո՞ւմ է վաճառել այդ սարքավորումները, թե՞ ոչ»,-ավելացրեց Իսրայելյանը։

Նշենք, որ փետրվարի սկզբին գործարանում դժբախտ դեպք էր տեղի ունեցել` երրորդ հարկից մարդ էր ընկել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ընկել էր, երբ ուղարկել էին խողովակները կտրելու (վաճառելու նպատակով)։ Հետաքննությունը ցույց կտա` նա աշխատանքի ընթացքում պահպանել է անվտանգության կանոնները, թե ոչ։

Քրեական գործեր

2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն երկու քրեական գործ հարուցեց՝ պարզելու, թե ով և ինչպես է գործարանը հասցրել սնանկացման։ Նախաքննության ավարտի և գործերը դատախազություն հանձնելու մասին ոչինչ չի հաղորդվել:

Ըստ թեմայի

Խորհրդակցություն վարչապետի մոտ. քննարկվել է տաքսոմոտորային փոխադրումների ոլորտի վիճակը
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան
Խաչատուր Սուքիասյանը գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը. ընկերությունից վստահեցնում են՝ մենաշնորհ չի լինի
թեգերը:
տեսանյութ, գործարան, Նաիրիտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ