01:43 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (88)
291 0 0

Ամուլսարի հանքի շահագործումը, տնտեսագետի գնահատմամբ, կախված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե տեսնեն, որ ձախողում են 2021թ–ի բյուջեն, հանքը կբացեն։

Գործող իշխանությունն Ամուլսարի հանքը պահում է որպես պահուստային տարբերակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկվա հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, թե հանքի վերաբացման մեծ հավանականություն կա։

«Ամուլսարի շահագործումը կապված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե նրանք տեսնեն, որ ձախողում են նաև 2021թ–ի բյուջեն, ինչպես ձախողել են 2020–ի բյուջեն, ապա այդ նախագիծը կբացեն»,– ասաց Պարսյանը։

Նրա գնահատմամբ` այս կարգի հայտարարություններով կառավարությունը պարզապես հող է նախապատրաստում այդ քայլի իրականացման համար։

Ըստ Պարսյանի` Ամուլսարը 3 տարի առաջ փակվել է զուտ քաղաքական որոշմամբ և 2021–ին կարող է բացվել նույն քաղաքական որոշման արդյունքում։

«Վարչապետը, կարծում եմ, կգնա դրան` տեսնելով, որ տնտեսական ճգնաժամը շարունակվում է. առևտուրը, արտադրությունը, ծառայությունները չեն կարողացել վերականգնել իրենց աճի տեմպը։ Եվ միակ աղբյուրը մնացել է հանքարդյունաբերությունը»,– ասաց Պարսյանը։

2020թ–ին հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը ապահովել է ՀՀ–ի արտահանման ամբողջ ծավալի 34 %-ը։ Բացի այդ, միջազգային շուկայում մետաղի գները, այդ թվում` ոսկու գինը, շարունակում է աճել։ Այսպես`2020թ–ի փետրվարին ոսկու գինը միջազգային հարթակներում 1639 դոլար էր, այսօր` 1807։ Այսինքն` 1 տարում ավելացել է 9 %–ով։ Այս հանգամանքն, ըստ մասնագետի, նույնպես կարող է ազդել հանքարդյունբերության ծավալն ավելացնելու` ՀՀ իշխանությունների որոշման վրա։

«Մենք կշարունակենք մեծ կախվածություն ունենալ հանքարդյունաբերությունից` երկիրը նստեցնելով հանքարդյունաբերության ասեղի վրա»,– ասաց Պարսյանը`հավելելով, որ չնայած արվող հայտարարույուններին` ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու նոր արտադրական հզորություններ ստեղծել։ Իսկ կառավարության անդամների հայտարարությունները մի քանի միլիոն դոլարի ներդրումների մասին, տնտեսագետը «միֆ» է համարում։

Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը

Ինչ վերաբերում է «Ամուլսարի» հանքին, ապա, ըստ Պարսյանի, 2018-ից իշխանության եկած քաղաքական ուժն իր բոլոր քայլերով միայն ժամանակ է ձգում, իսկ միջազգային փորձաքննության վրա նաև անտեղի դրամական միջոցներ է վատնել։

Արդյունքում`նրա գնահատմամբ, ստացվել է բազմաթիվ հարցականներով ու առանց հստակ պատասխանների մի փաստաթուղթ։

Իսկ մինչ կառավարությունը ժամանակ էր ձգում ու միջազգային հնչողություն տալիս խնդրին, հանքի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրներն ավելի են խորանում։

«Հանքը թեև չի շահագործվել, բայց մինչ այդ բազմաթիվ հողային, շինարարական աշխատանքներ էին իրականացվել, և այս տարիների ընթացքում անձրևաջրերը, ձնհալքի ջրերն ավելի խորն են ներթափանցում։ Այսինքն` նրանք ըստ էության խնդիրը չլուծեցին, ու դեռ ունքը շինելու փոխարեն` աչքն էլ հանեցին»,– նկատեց Պարսյանը։

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը, տնտեսագետի դիտարկմամբ, անխուսափելիորեն վնասել է նաև Հայաստանի միջազգային վարկանիշին։ Նրա խոսքով` միջազգային մի շարք վարկանիշային կառույցներ արդեն գնահատել են հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ` կառավարության քայլերը։ Արդյունքում Ամուլսարի ծավալի ներդրւմային ծրագրեր առնվազն առաջիկա 5 տարում Հայաստանում չեն իրականացվի։

«Մենք պետք է հասկանանք, որ կորցրել ենք խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու վստահությունն օտարերկրյա ներդրողների մոտ»,– ասաց Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր վերաբերմունքն «Ամուլսարի» նկատմամբ չի փոխել, և ինքն այն նույն կարծիքին է, ինչ մեկ տարի առաջ:

«Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր»,- ասել էր Փաշինյանը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, հանքը կբացվի՞, վարչապետը պատասխանել էր.

«Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

Վարչապետի հայտարարության վերաբերյալ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տեսակետը ստանալու համար դիմեցինք նաև ընկերության գրասենյակ։

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

Մեր հարցին` վարչապետի հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ կառավարության հետ ինչ–որ բանակցություններ տարվում են, ընկերությունից պատասխանեցին միայն, որ որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:

Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:

Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (88)

Ըստ թեմայի

Հնարավոր է, որ «Լիդիան Արմենիայի» դեմ դիմենք իրավական քայլերի. Գորգիսյանը` միջադեպի մասին
Ամուլսարի հարցով հրապարակված եզրակացությունը սպասելի էր. «Լիդիանի» տնօրեն
«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները
Փաշինյանն ընդունել է «Լիդիանի» ներկայացուցիչներին. ինչ են քննարկել
թեգերը:
Հայաստան, բյուջե, հանքարդյունաբերություն, հանք, Նիկոլ Փաշինյան, Ամուլսար

Գլխավոր թեմաներ