06:50 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Ամիսներ առաջ ԿԲ-ն հայտարարել էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է որդեգրել։ Բայց պատերազմը փոխեց բոլոր պլանները:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկն այսօր` մարտի 16-ին, ԿԲ խորհրդի նիստում որոշել է պահպանել վերաֆինանսավորման գործող 5.5% տոկոսադրույքը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«ԿԲ խորհուրդը, սպասելով առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի և գնաճային սպասումների որոշակի արագացում, դեռևս դեկտեմբերին էականորեն խստացրել էր դրամավարկային պայմանները: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը, նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ներկա դրամական տոկոսադրույքը»,- ասաց Գալստյանը:

ԿԲ խորհրդի կանխատեսմամբ` վարվող դրամավարկային քաղաքականությունն ի զորու է լինելու զսպելու գնաճային ռիսկերը՝ միաժամանակ չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը:

Այս պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը կկայունանա ու տարեվերջին կկազմի նպատակային 4 տոկոս:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2021թ-ի փետրվարին արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ՝ 2020թ-ի փետրվարի 0.2 տոկոս գնանկման դիմաց: Արդյունքում 1 տարվա գնաճը փետրվարին հավասարվել է 5.3 տոկոսի:

Հիշեցնենք` վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնելու որոշում ՀՀ ԿԲ–ն ընդունել էր 2021թ-ի փետրվարի 2-ին՝ գործող տոկոսադրույքն ավելացնելով 0.25 տոկոսով ` այն սահմանելով 5.5%:

Դրանից առաջ` 2020թ–ի դեկտեմբերի 15-ին, այն բարձրացվել էր 1 տոկոսային կետով ու սահմանվել 5.25%, 2020թ–ի սեպտեմբերի 15–ին ԿԲ –ն, հակառակը`որոշել էր նվազեցնել տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:

Կենտրոնական բանկը դարձյալ ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Ընդ որում, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր նաև, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է որդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ վերանայել։

Նշենք, որ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց` հոկտեմբերի 27-ի նիստում, ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, իսկ տարեվերջին արդեն սկսեց ավելացնել:

Կենտրոնական բանկը փորձում է կանխել հետագա գնաճը. Բագրատ Ասատրյանը` վերջին որոշման մասին

Ըստ թեմայի

Առաջարկում են կրճատել տոկոսադրույքները՝ չմտածելով ավանդատուների մասին. Սամվել Ճզմաչյան
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Կենտրոնական բանկը դարձյալ ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Համաշխարհային բանկը մեկ տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի 1.7% տոկոսադրույքը
թեգերը:
տոկոսադրույք, Կենտրոնական բանկ (ԿԲ), Մարտին Գալստյան

Գլխավոր թեմաներ