06:50 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Արդյունաբերության, ծառայությունների ոլորտներում թուլացում է արձանագրվել, ինչն էլ պատճառ է դարձել կանխատեսումների վերանայման:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2021թ-ին կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Եթե նախկինում, մեր գնահատականներով, տնտեսական աճը 2021 թ-ի ընթացքում պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ այն կկազմի 1.4 տոկոս»,- ասաց Գալստյանը:

Տնտեսական աճի կանխատեսման վատթարացումն, ըստ ԿԲ նախագահի, պայմանավորված է տնտեսության մի շարք ոլորտներում 2020թ-ի 4-րդ եռամսյակի ու այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված թուլացումներով: Խոսքը մասնավորապես վերաբերում է արդյունաբերության, ծառայությունների ոլորտներին:

Հիշեցնենք, 2020թ-ի սեպտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների ՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ:

Իսկ ահա 2020-ի դեկտեմբերին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ–ում ասել էր, թե 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 տոկոս:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ խոստացել էր այս տարի 2020-ի համեմատ երկնիշ տնտեսական աճ ապահովել:

Կենտրոնական բանկը փորձում է կանխել հետագա գնաճը. Բագրատ Ասատրյանը` վերջին որոշման մասին

Ըստ թեմայի

2021թ–ին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ. Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեն
2021–ին մինչև 5% տնտեսական աճ ենք ունենալու. ՀՀ ԿԲ նախագահ
Հանքահումքային արդյունաբերության աճը փրկե՞ց տնտեսական անկումից. տնտեսագետի պարզաբանումը
թեգերը:
տնտեսություն, Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)

Գլխավոր թեմաներ