19:05 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
26301

Վահան Քերոբյանը մեկնաբանել է Facebook-ում կատարած իր գրառումը՝ 2021թ-ի փետրվարյան տնտեսական աճի մասին:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Անցյալ տարին նահանջ տարի էր, մինչդեռ տնտեսության մեջ ամեն օրը կարևոր է տնտեսական արդյունք ստեղծելու տեսանկյունից: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս կերպ մեկնաբանեց երեկ Facebook-ում կատարած իր գրառումը՝ 2021թ-ի փետրվարյան տնտեսական աճի մասին:

«Իհարկե, այնպես չէ, որ բոլոր օրերն ամբողջովին համամասնորեն են, բայց տարբերություն կա: Դրա համար, եթե ճշգրտումներ մտցնենք այդ 3 տոկոսի մեջ, արդեն շատ մոտ ենք վերականգնվելու կետին»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք` երեկ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է -5,3%: է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս հրապարակմանն արձագանքել էր Facebook-ում կատարած գրառմամբ:

«Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում»,- գրել է նախարարը:

Նա նաև իր գրառմամբ վերահաստատել է ամիսներ առաջ ներկայացրած իր նպատակը՝ 2020 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել։

Այսօր լրագրողների հարցին ի պատասխան Քերոբյանը դարձյալ պնդեց՝ երկնիշ տնտեսական աճն, այնուամենայնիվ, հնարավոր է:

Ադրբեջանից բենզի՞ն է ներկրվում. տնտեսագետը բենզինի գնաճի հիմնավորումներին չի հավատում

«2021 թ-ի հունվար-փետրվարի արդյունքներն ավելի լավն են, քան 2019 թ-ի արդյունքները, որովհետև 2020 թ-ի հունվար փետրվար ամիսներն էապես ավելի լավն էին, քան 2019 թ-ի հունվար-փետրվարը: Եթե մենք պահենք աճի նույն տեմպը 2019-ի նկատմամբ, ապա 2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հաշվի է առել արդեն իրականացված ու ծրագրված ներդրումները:  

Բացի այդ, նրա խոսքով, այս տարի մարտին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի Հայաստանում արդեն զբոսաշրջիկներ են նկատվում, հատկապես՝ Իրանից։ Ամրագրումներ կան նաև ապրիլ-մայիս ամիսների համար, ինչը էկոնոմիկայի նախարարին թույլ է տալիս ենթադրել, որ այս տարվա տուրիզմի ոլորտի աճը, որը կանխատեսված է 2020թ-ից 319 տոկոսով ավելի, միանգամայն իրատեսական է:

Ըստ թեմայի

Կառավարությունը փոխում է Հարկային օրենսգիրքը, ԱԱՀ–ն տնտեսվարողներին կվերադարձվի ամեն ամիս
Տնտեսական աճն այս տարի սպասվածից ցածր կլինի. Կենտրոնական բանկը վերանայել է կանխատեսումը
Կրիտիկական կետ․ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է տնտեսության ՀՆԱ-ն
թեգերը:
տնտեսություն, Վահան Քերոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ