10:59 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
75 0 0

2021թ-ին Տավուշի մարզում արդեն վերսկսվել են անցյալ տարի կիսավարտ մնացած համայնքային ու պետական բազմաթիվ ծրագրեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. 2021 թ-ը Տավուշի համար լինելու է արմատական փոփոխությունների ու վերագործարկման տարի, քանի որ 2020-ը խաթարեց մարզի զարգացման հետ կապված բոլոր պլանները: Այսօր Երևանում Տավուշի զարգացման 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի ներկայացումից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով, 2021թ-ին արդեն վերսկսվել են անցյալ տարի կիսավարտ մնացած համայնքային ու պետական բազմաթիվ ծրագրեր:

«Հիմնականում մենք ոչ մի խնդիր չունենք այդ ծրագրերի իրականացման հետ կապված: Կան մեծածավալ ծրագրեր և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, և՛ տուրիզմի ոլորտում: Շատ կարևոր է, որ հիմնական, իրական սեկտորի մարդիկ իրապես շատ լավատես են ու շատ գործնական են վերաբերվում այս հարցին, և շատ կարևոր է, որ բոլորի մոտ գիտակցություն կա, որ հատկապես 2020թ-ի ծանր տարվանից, պատերազմից հետո հարկավոր շատ արագ ոտքի կանգնել ու մեր երկիրը կառուցել շատ ավելի արագ»,- ասաց Չոբանյանը:

Մարզպետը հայտնեց, որ 2021թ-ին նախատեսված տնտեսական ծրագրերը 32 տոկոսով գերազանցում են 2020-ին իրականացված ծրագրերի ծավալը:

Ամենամեծ ծրագրերը նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտում:

«Մենք համարում ենք, որ ապագայում մեր ամենամեծ ներուժը այդտեղ է թաքնված, որովհետև մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական հողերի շատ փոքր մասը, ավելին՝ մենք ոռոգում ենք այդ հողերի չնչին մասը՝ ընդամենը 4500 հա:

Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ

2021թ-ին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր՝ ոռոգման համակարգերի վերականգնման առումով, որոնք վերաբերում են նաև մեր ջրամբարների ջրերի օգտագործմանը, որոնք, ինչպես գիտեք, գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, ամենացածրադիր գոտում, և մենք այդ ջրերը գրեթե չէինք օգտագործում»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ այս տարի պետություն-մասնավոր համգործակցություն ծրագրերով նախատեսվում է ստեղծել նոր ոռոգման համակարգեր:

«5000 հա-ը ոռոգելի դարձնելն իր հետևից բերելու է 5000հա-ի ներդրումային ծրագիր, որի ընդհանուր գնահատականը առնվազն պիտի կազմի 10 մլրդ դրամ, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաներով այգեգործությունն այդ չափանիշներն ունի»,- ասաց մարզպետը:

Չոբանյանը նշեց, որ կան ներդրողներ, ովքեր ստեղծված իրավիճակում կասեցրել են իրենց ծրագրերը: Դրանք հիմնականում ՀՀ-ից դուրս բնակվող ներդրողներն են, ովքեր Տավուշում սահմանների վերանայման մասին տարածված լուրերի ազդեցության տակ, առայժմ չեն շտապում վերսկսել իրենց ներդրումային ծրագրերը:

Ըստ թեմայի

Տավուշում անվտանգ երթևեկություն ապահովելու համար դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին
Տավուշում սահմանազատման աշխատանքներ չեն կատարվում. մարզպետը խոսել է խուճապի պատճառներից
Տավուշի ջրերի կառավարման համակարգը փաստարկ կդառնա Բաքվի հետ հարաբերություններում․ մարզպետ
թեգերը:
Ներդրում, Հայկ Չոբանյան, Տավուշ

Գլխավոր թեմաներ