19:56 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
5410

Փաշինյանն այսօր այցելել է ՏԿԵ նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցել կատարված աշխատանքների մասին:

Премьер-министр Никол Пашинян посетил министерство территориального управления и инфраструктур (26 марта 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն

Փաշինյանն այսօր այցելել է ՏԿԵ նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:

«Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով:

Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարը նաև հայտնել է, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց: Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2–ի շինարարությունը կավարտվի 2021թ., իսկ 11-ինը՝ 2022թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում:

Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա

Վարչապետն էլ իր հերթին կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե՛ ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով:

Ըստ թեմայի

Հյուսիս-հարավին և «Մուլտի գրուպին» առնչվող քրեական գործը լրացվել է նոր բացահայտումներով
«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է. մանրամասներ
Ինչպե՞ս կարող է Երևանը պահպանել իր տեղը «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքում
թեգերը:
Սուրեն Պապիկյան, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ