12:47 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Փաշինյանը Արմավիրի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ապաշրջափակման շնորհիվ Հայաստանում կարող է պղնձաձուլարան աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է՝ պղնձաձուլարանի շահագործումը կապելով ապաշրջափակման հետ։ Այս մասին գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այսօր լսեցի երկրի բարձրագույն պաշտոնյայի ելույթը հանրապետության մարզերից մեկում հանրահավաքի ժամանակ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում կան պղնձի հանքաքարի խոշոր պաշարներ, և մեզ պետք է պղնձաձուլարան։ Նա պղնձաձուլարանի բացումը կապում է երկաթուղու հետ։ Ասեմ, որ պարտադիր չէ, որովհետև, ինչպես միշտ, որևէ մասնագիտական հաշվարկ նրա կողմից չբերվեց։ Օրինակ, որքա՞ն պղնձի խտանյութ և որքա՞ն մաքուր պղինձ է հնարավոր ստանալ մեր երկրում»,- գրել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ պղինձը Ալավերդուց Գավառի «Գեղամա» կամ Երևանի կաբելի գործարան կարելի է հասցնել ոչ միայն երկաթուղով կամ ներքին երկաթուղով։

«Հիմնավորել պղնձաձուլարանի կառուցումը միայն ապաշրջափակմամբ՝ նշանակում է, մեղմ ասած, խորամուխ չլինել խնդրի էության մեջ»,- գրել է Մելքումյանը։

Նա ներկայացրել է իր «Նոր պղնձաձուլական ձեռնարկության կառուցումը Հայաստանում հրամայական է» վերնագրով հոդվածը, գրված 2017-ին։

Հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու կլինի, եթե դա անեն բոլորը․ Թավադյան

«Հանրապետությունում արդյունահանվում է շուրջ 45 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից ստանում ենք շուրջ 420 հազար տոննա պղնձի խտանյութ և 10 հազար տոննա մոլիբդենի խտանյութ։ Այդ 420 հազար տոննա պղնձի խտանյութից կարելի է ստանալ ընդամենը 100 հազար տոննա մաքուր պղինձ։ Ինչ վերաբերում է ծծմբաթթվին, պղնձի խտանյութի ձուլման ժամանակ ոչ թե միանգամից առաջանում է ծծմբաթթու, այլ առաջանում են ծծմբային գազեր, որոնք կարելի է կորզել և ստանալ ծծմբաթթու։ 100 հազար տոննա պղնձի հաշվարկով ստացվող ծծմբաթթվի ծավալը հարաբերականորեն մեծ չէ։ Դրանից կարելի է ստանալ գիպս և այլ նյութեր, գիպսից՝ գիպսակարտոն և այլն», - գրված է նյութում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է մարզային այցերը, եղել է Արագածոտնում ու Արմավիրում։ Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները դա համարում են չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում․ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կսկսվի հունիսի սկզբին։

Ըստ թեմայի

Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ
Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից
«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան
թեգերը:
ապաշրջափակում, գործարան, Պղինձ

Գլխավոր թեմաներ