15:18 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Պաշտոնատար անձանց բանկային հաշիվները ռեեստրում չեն առանձնացվի ՀՀ շարքային քաղաքացիների հաշիվներից։ Բայց կոռուպցիայի բացահայտումը կարագանա։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հայաստանյան բանկերում նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը համապատասխան փոփոխություն է առաջարկում «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում։

Օրենսդրական նախաձեռնությունն այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով` ռեեստրը ներառելու է բանկային բացված ու փակված հաշիվների, բանկային պահատուփերի տրամադրման ու օգտագործման մասին տեղեկատվություն, բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, հաշվի բացման ու փակման օրվա ամսաթվերը և այլ` բանկային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։

«Այս ռեեստրը չի նախատեսում տարանջատել պաշտոնատար անձանց ոչ պաշտոնատար անձանցից։ Նման տարանջատում չի դրվում։ Բոլոր հաշիվների ռեեստրն է»,– ասաց Երիցյանը։

Ռեեստրը չի պարունակելու նաև բանկային հաշիվների սկզբնական մնացորդի, ընթացիկ հաշվի, կատարվող տեղաշարժերի մասին տեղեկատվություն։ Եվ այդուհանդերձ, հեղինակների համոզմամբ, այս գործընթացը կարող է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոն հանցագործությունների ու փողերի լվացման բացահայտմանը։

Երիցյանի խոսքով` ռեեստրի շնորհիվ  նման գործերի բացահայտումը կարագանա ու կպարզեցվի։

Տնտեսական իրողությունները վերանայելու` Կենտրոնական բանկի մոտեցումը տեղին է. Մանասերյան

«Եթե հիմա կարող է բոլոր բանկերին ներկայացվի պահանջ և սկսվի գործընթաց այդ հաշիվները գտնելու հավաքագրելու, վերլուծելու համար, ապա ռեեստրի դեպքում ընդամենը հոգսը կլինի այն հաշիվների վրա, որոնք փաստացի տիրապետում են տվյալ անձինք»,– մեկնաբանեց ԿԲ նախագահի տեղակալը։

Ի դեպ, օրենքի նախագծով նախատեսվում է, որ ռեեստրում կներառվեն վերջին 5 տարիներին բացված, փակված ւ գործող բանկային հաշիվների մասին տվյալներ։

Քննարկման արդյունքում կառավարության առաջարկած օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը և առաջիկայում կներառվի ԱԺ–ի նիստերի օրակարգում։

Ըստ թեմայի

2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյանի նոր կանխատեսումը
Հայաստանում տնտեսական աճ կլինի՝ անկախ նավթի գներից․ ԵԱԶԲ–ի կանխատեսումը
2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում. տնտեսագետ
թեգերը:
բանկային գաղտնիք, ռեեստր, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան

Գլխավոր թեմաներ